Հանրապետականի հերթական համագումարը տեղի կունենա աշնանը. ՀՀԿ խորհրդի անդամ

13.07.2007, 11:09
Հանրապետականի հերթական համագումարը տեղի կունենա աշնանը. ՀՀԿ խորհրդի անդամ
Հանրապետականի հերթական համագումարը տեղի կունենա աշնանը. ՀՀԿ խորհրդի անդամ

Հայաստանի հանրապետական կուսակության հերթական համագումարը տեղի կունենա աշնանը ։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Հայաստանի ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքերով, կուսակցության արտահերթ համագումարը նշանակված էր հուլիսի 14-ին, սակայն հետաձգվեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի պահանջներին՝ ՀՀԿ-ն պետք է հերթական համագումարը անցկացնի 2007 թ.-ի աշնանը։  

«Համաձայն «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի՝ կուսակցության հերթական համագումարները պետք է անցկացվեն երկու տարին մեկ, և մեզ մոտ հենց 2007 թ.-ի աշնանը լրանում է հերթական համագումարի անցկացման ժամկետը», - ասել է Աշոտյանը։

Նրա խոսքերով, ելնելով դրանից՝ ՀՀԿ խորհուրդը որոշել է մի քանի ամիսների ընթացքում իրար ետևից երկու համագումար չանցակացնել, այլ հուլիսի 14-ի արտահերթ համագումարի ժամանակ նախատեսված հարցերը ներառել հերթական համագումարի օրակարգում։

«Կուսակցությունը չի ցանկանում պայմաններ ստեղծել պարբերական քաղաքական ակտիվության համար, ընդ որում հետաձգում չհանդուրժող հրատապ հարցեր չկային, պարզապես օրակարգի հարցերը տեղափոխվեցին ընթացիկ հերթական համագումար», - ասաց պատգամավորը։

«Հերթական համագումարի օրակարգը իհարկե կլրացվի։ Հաշվի առնելով, որ մոտեում են նախագահական ընտրությունները՝ կարծում եմ, որ կուսակցությունը իր կարծիքը կարտահայտի նախագահական մրցապայքարում իր կոնկրետ մասնակցության վերաբերյալ», - նշել է նա։

 Հայաստանի հանրապետական կուսակցությունը գրանցվել է 1991 թ.-ին։ 1990-1997 թթ. այն գլխավորել է Աշոտ Նավասարդյանը, նրա մահից հետո կուսակցության նախագահ դարձավ Անդրանիկ Մարգարյանը, ով 2000թ.-ից սկսած զբաղեցնում էր նաև  Հայաստանի վարչապետի պաշտոնը։

2007 թ.-ի մարտին՝ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո ՀՀԿ-ն գլխավորեց Սերժ Սարգսյանը, որը 2006 թ.-ի հուլիսի 22-ին ըտրվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ։

2007 թ. մայիսի 12-ի ընտրությունների արդյունքում ձևավորված չորրորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ն ունի 64 մանդատ՝ 131-ից։ ՀՀԿ մտնում է Հայաստանի կառավարող կոալիցիայի մեջ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունների հետ։ Երկրի կառավարության մեջ կուսակցությունը ներկայացված է վարչապետ Սերժ Սարգսյանի և վեց նախարարների տեսքով։-0—