Դե ֆակտո արտակարգ ռեժիմ չկա, անգամ պետական գործիչներն են զվարճանքի և արձակուրդ գնում.Աշոտ Բարսեղյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության Youtube-յան ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ հնչեցրել է բազմաթիվ հայ գործարարների պահանջը՝ վերացնել արտակարգ դրությունը դրա փաստացի բացակայության պատճառով:
Ըստ նրա, դրա մասին վկայում է քաղաքական գործիչների, պետական ապարատի աշխատակիցների պահվածքը, ովքեր արձակուրդ են գնում:
«Սա բնականոն է: Այս մարդիկ ևս զգում են, արտակարգ դրություն բացակայությունը, և սա մենք պետք է ֆիքսենք: Դե յուրե մենք ունենք արտակարգ դրություն, դե ֆակտո այն գոյություն չունի: Փաստացի մենք ունենք գահավիժող տնտեսությունը», - ասաց նա:
Բարսեղյանն նաև հայտնեց, որ ինքը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ, նրան ներկայացրել իրավիճակը և բացահայտ ասել բոլոր առկա խնդիրների մասին:
«Մեր պահանջն էր, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն, որ մենք զգանք, որ պետությունն ունի տնտեսական ճգնաժամից դուրս գալու ծրագիր», - ասաց նա:
«Մեր առաջարկությունն ու պահանջը վերաբերում են մեկ գաղափարին` հստակությանը: Բիզնեսը սիրում է հստակություն: Եթե մենք չգիտենք, թե երբ է կառավարությունը պատրաստվում ազատականացնել տնտեսությունը, ի՞նչ օրենքներ է ընդունելու պետությունը հաջորդիվ, ապա ի՞նչ ներդրումների մասին է խոսքը », - ասաց նա:
Բարսեղյանը շեշտեց, որ ներդրումները սիրում են հստակություն և կայունություն, որոնք Հայաստանում դեռ բացակայում են: Ըստ նրա, բիզնեսը դեռ սպասում է, թե երբ են իրականանալու այդ կայունության խոստումներ:
«Ըստ իմ գնահատականների, մենք չենք գործում ռացիոնալ դաշտում: Ռացիոնալ դաշտում բիզնեսին պետք է լսել, խորհրդակցել դրա հետ, հասկանալ, թե ինչն է խոչընդոտում դրան, և փորձել այս համագործակցության արդյունքում ստանալ գործողությունների տրամաբանություն, որը ձեռնտու կլինի և՛ տնտեսվարողներին, և՛ պետությանը»,- բացատրեց փորձագետը:
Նա նաև շեշտեց, որ տնտեսվարողների և բիզնեսի սիներգիան է, որ պահպանում պետական ապարատի գործունեությունը, և քաղաքացիները իրենց ապահով են զգում այն երկրներում, որտեղ այդ սիներգիան գոյություն ունի և ամեն ինչ տրամաբանված է, և կա գործունեությունների հերթականություն և երկարամյա պլաններ:-0-

