Ադրբեջանը խստորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները․ ռազմական փորձագետ (ՎԻԴԵՈ)
22:59
01 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի մի շարք դրույթներ և միջազգային պարտավորություններ հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ, այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յան ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Ոտնահարվել է գերու արժանապատվությունը, խոսքի ազատության իրավունքը, և, ընդհրապես, ազգային պատկանելության նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել», - ասաց Հովհաննիսյանը:
Ընդ որում, փորձագետը նշեց, որ առաջին անգամ չէ, որ պատահում է, որ Ադրբեջանում գերի գտնվող հային չեն կարողանում այցելել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:
Загружается новость ...
"Право"
«Ընդհանրապես, մեր ռազմագերիները նմանատիպ վերաբերմունքի են «արժանանում»: Եղել են դեպքեր, որ նույնիսկ մեկ-երկու տարի հետո են նրանց այցելել Կարմիր խաչից: Բայց այստեղ ես պետք է ոչ թե կենտրոնանամ Կարմիր խաչի վրա, այլ Ադրբեջանի այսպես կոչված «Մարդու իրավունքների պաշտպանի» գործունեության վրա: Նա ևս չի այցելել ռազմագերին, ինչը ևս խոսում է այն մասին, որ այնտեղ մարդու իրավունքները, որպես այդպիսին, գոյություն չունեն, և որ Ադրբեջանում չկա ռազմական էթիկա »,- ասաց Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ադրբեջանի ՊՆ մոլորվածին ներկայացնում է որպես դիվերասանտ, ինչը չի համապատասխանում իրականությանը։
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները։-0-
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Գոռ Նահապետյանը խոսել է Հայաստանի ապագայի հիպոթեզների մասին, որոնք քննարկվում են «301. Իմաստունների երկիր» նախագծերի լաբորատորիայի շրջանակում
Քաղաքաշինության պատմության հիմնական փուլերի, ինչպես նաև լայն հասարակության համար հետաքրքիր ու երբեմն անհայտ փաստերի մասին պատմելէ Ա.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը
Հայերն ի վիճակի են հաղթական հակահարված հասցնել Արցախում ադրբեջանա-թուրքական զինված ուժերի դեմ․ «Նովոստի-Արմենիա»-ին տված հարցազրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու Թեմինե Մարտոյանը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը «Նովոստի-Արմենիա»ին տված հարցազրույցում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության մասին համաշխարհային հանրության հայտարարությունների վերաբերյալ իր դիրքորոշումը
Պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանը «Նովոստի-Արմենիա»-ին տված հարցազրույցում ներկայացրեց իր դիրքորոշումը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
31–ամյա Դիանան փոքր տարիքից երազել է երկնքի մասին։ Ընտանիքի աջակցությամբ նա ձեռք է բերել Cessna 172 տիպի փոքր ինքնաթիռ, իսկ Եղվարդից ոչ հեռու կառուցվել է թռիչքուղի. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
«Առկա» և «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությունների հարցազրույցը «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի հետ #SaveBusiness նախագծի շրջանակներում
Հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը «Նովոստի-Արմենիա»-ի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ հնչեցրել է բազմաթիվ հայ գործարարների պահանջը. ՎԻԴԵՈ
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յան ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի հետ համախմբվելու մեջ․ ՎԻԴԵՈ