Զլոբին. Հայաստանը տարածաշրջանում կարող է ՌԴ–ի համար ավելի ազդեցիկ դաշնակից դառնալ
02.12.2015,
16:52
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում Գլոբալ առաջնահերթությունների կենտրոնի նախագահ Նիկոլայ Զլոբինը խոսել է այն մասին, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ռուս–թուրքական դիմակայությունը, ի՞նչ մեխանիզմներ կարող է գործարկել Ռուսաստանը կովկասյան տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր քաղաքական իրավիճակն աշխարհում բավականին թեժացած է։ Բազմաթիվ գաղտնի, դանդաղընթաց հակամարտություններ դարձել են քաոսային, ինչի ականատեսն են դարձել ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրոպայի երկրները։ Իսկ թուրք–սիրիական սահմանին ռուսական Սու–24–ի խոցման հետ կապված միջադեպն ու դրան հետևած արձագանքն էլ ավելի վատացրեց իրավիճակը, որը սպառնում է նոր ապոկալիպսիսով։ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում Գլոբալ առաջնահերթությունների կենտրոնի նախագահ Նիկոլայ Զլոբինը խոսել է այն մասին, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ռուս–թուրքական դիմակայությունը, ի՞նչ մեխանիզմներ կարող է գործարկել Ռուսաստանը կովկասյան տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում։
«Նովոստի–Արմենիա» – Պրն. Զլոբին, ինչպե՞ս եք գնահատում ռուսական Սու–24 կործանիչի խոցման միջադեպից հետո ստեղծված իրավիճակը։
Ն. Զլոբին – Սա միջազգային իրավիճակի ամենալուրջ սրումն է վերջին քառորդ դարաշրջանի ընթացում։ Մենք, միգուցե, երբեք այսքան մոտ չենք եղել Ռուսաստան–ՆԱՏՕ իրական ռազմական բախմանը։ Եվ այս ամենը, իհարկե, խնդրահարույց է և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի համար, քանի որ պարզվեց, որ «սառը պատերազմի» ավարտից չորս դար հետո մենք գտնվում ենք նման խոցելի իրավիճակում։ Կարծում եմ, որ այսօր Թուրքիան զգալի չափով գիտակցաբար սադրեց նման սրում, որից կամ մենք բոլորս օգուտ կքաղենք և կնայենք իրականության աչքերի մեջ կամ, եթե մենք չկարողանանք դա անել, ապա այս ամենի հետևանքով աշխարհը կկանգնի շատ լուրջ ռազմական աղետի առաջ։
«Նովոստի–Արմենիա» – Ստեղծված իրավիճակն ի՞նչ հետևանքներ կունենա Թուրքիայի համար, ինչպե՞ս պետք է իրեն պահի Հայաստանը` որպես Ռուսաստանի դաշնակից։
Ն. Զլոբին – Բազմաթիվ ռուս–թուրքական նախագծերն, իհարկե, կսառեցվեն։ Համաշխարհային քաղաքականության մեջ Թուրքիայի դերակատարության աճը, համենայն դեպս, կդադարի։ Մյուս կողմից, միևնույն տարածաշրջանում, երկու երկրներ ոտքի են կանգնում, երկու երկրների առաջնորդները փորձում են ձեռք բերել միջազգային ազդեցություն, այդ պատճառով իրավիճակն, իրականում, բավականին բարդ է։ Կարծում եմ` այստեղ Հայաստանի համար շատ կարևոր է ձևավորել սեփական քաղաքական առաջնահերթությունները։ Ես, օրինակ, կարծում եմ, որ ցեղասպանությանը վերաբերող պատմական արդարության վերականգնման կարևորության հետ մեկտեղ, որն, իհարկե, տեղի է ունեցել և այն հարկավոր է ճանաչել, ամեն դեպքում, չի կարելի սահմանափակել հայկական վերնախավի նպատակների արտաքին–քաղաքական տեսլականը։ Ինձ թվում է, որ Հայաստանի բարգավաճումը, երկրի միջազգային ազդեցության աճը նման պայմաններում շատ ավելի կարևոր է, քան պատմական արդարության վերականգնումը, որքան էլ, որ դա ցինիկ չի հնչում, քանի որ քաղաքականությունն առաջին հերթին ապագայի գործ է։
«Նովոստի–Արմենիա» – Եվ, ամեն դեպքում, ձեր կարծիքով` ստեղծված պայմաններում ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի հետագա քայլերը Հայաստանում։
Ն. Զլոբին– Ռուսաստանը հիմա հետաքրքրված կլինի Հայաստանում իր ներկայության ընդլայնմամբ։ Սակայն պատրա՞ստ է, արդյոք, հայկական վերնախավը նման զարգացումների։ Ընդհանրապես, Ռուսաստանը, միգուցե, կավելացնի իր ռազմական ներկայությունը ԱՊՀ երկրներում, Կովկասում, Մերձավոր Արևելքում։ Հարկավոր է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ։ Կարծում եմ, որ այստեղ ևս շատ խոչընդոտներ կլինեն։ Ամեն դեպքում, ես չէի ակնկալի, որ Հայաստանը կշահի ռուս–թուրքական հարաբերությունների սրումից։ Սկզբունքորեն, բոլորը կշահեն, եթե աշխարհում ձևավորվի համեմատական կայունություն։
«Նովոստի–Արմենիա» – Ակնկալու՞մ եք, արդյոք, ղարաբաղյան հակամարտության սրում։
Ն. Զլոբին – Նման պայմաններում Ռուսաստանին ձեռնտու չի լինի սառեցնել ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ դա կլինի սրման ևս մի ճակատ, որը հիմա ամենևին հարկավոր չէ։ Ռուսաստանի շահերից չի բխում հակամարտության սառեցումը։ Իմ կարծիքով` նման զարգացում չի լինի, այլ կավելանա Հայաստանի դերակատարությունը` որպես Ռուսաստանի դաշնակից։ Սակայն այստեղ շատ բան կախված է հայկական վերնախավի դիրքորոշումից։–0–