Ինչի՞ մասին է երազում շախմատի հայ արքայազնի հարսնացուն

29.04.2016, 21:59
Հանրաճանաչ հայ շախմատիստ Լևոն Արոնյանի հարսնացու Արիանա Կաոլին ավստրալուհի շախմատիստ է, ՖԻԴԵ-ի վարպետ, կրում է «շախմատային Աննա Կուրնիկովա» տիտղոսը։
Ինչի՞ մասին է երազում շախմատի հայ արքայազնի հարսնացուն
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հանրաճանաչ հայ շախմատիստ Լևոն Արոնյանի հարսնացու Արիանա Կաոլին ավստրալուհի շախմատիստ է, ՖԻԴԵ-ի վարպետ, կրում է «շախմատային Աննա Կուրնիկովա» տիտղոսը, միաժամանակ, կրթությամբ տնտեսագետ է և վերջերս Երևանում հրատարակում է «Ճամփորդ» անվճար շաբաթաթերթը: Այն մասին, թե ինչպես է նա գնահատում փեսացուի ելույթը շախմատի հավակնորդներրի մրցաշարում, ինչու է որոշել Հայաստանում անվճար թերթ հրատարակել, Արիանան պատմել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:

- Արիանա, Դուք չեք դադարում մեզ զարմացնել: Այնքան շատ հետաքրքրություններ ունեք` ավստրալուհի շախմատիստուհի եք, ՖԻԴԵ-ի վարպետ, տնտեսագետ: Բայց արդեն հինգ տարի է, ինչ ապրում եք Հայաստանում, իսկ վերջերս զբաղվում եք նաև հրատարակչությամբ: Ի՞նչը Ձեզ դրան դրդեց:

-Իսկապես, փետրվարից ի վեր յուրաքանչյուր երեքշաբթի երևանցիները կարող են ընթերցել «Ճամփորդ» անվճար թերթը: Ես դա արեցի, որովհետև ինձ թվաց, որ Հայաստանի տպագիր մամուլում ոգեշնչող և հետաքրքիր հոդվածների պահանջարկ կա: Ինչպես նաև այն պատճառով, որ, իմ կարծիքով, քաղաքացիական հասարակությունը բավական ակտիվ չէ: Դա չի նշանակում, որ մենք հրատարակում ենք ուղղակի լավ նորություններ. դա շատ միամիտ կլիներ: Ես ուղղակի ցանկանում եմ ընթերցողների ուշադրությունը գրավել այն հարցերին, որոնք անտեսում են այլ լրատվամիջոցները:

 - рис.1

- Դուք համարում եք, որ հասե՞լ եք այդ նպատակին:

- Այս պահի դրությամբ` լիովին: Մարդիկ սիրում են մեր թերթը, այն շատ ճանաչված է, քանի որ սրտեր է հուզում։ Ես ասում եմ դա` հիմնվելով մեկնաբանությունների վրա: Հույս ունեմ, որ թերթը կհրատարակվի նաև հետագայում:

- Իսկ ինչպե՞ս է Ձեզ մոտ ծագել Արարատի վրա բարձրանալու միտքը: Ի՞նչ Ձեզ տվեց այդ փորձը:

- Իսկ ինչու՞ ոչ: Չէ՞ որ դա յուրօրինակ մի մարտահրավեր է: Զգացումներն աննկարագրելի էին ...

- Դուք մի անգամ ասել եք, որ հայերը աշխարհի լավագույն շախմատիստներն են: Ինչու՞:

- Որովհետև Հայաստանն ունի շատ լավ դպրոց: Շախմատը շատ հանրաճանաչ է, բոլորը սիրում են այս մարզաձևը: Ծնողները խրախուսում են իրենց երեխաներին շախմատ խաղալ, այստեղ շատ են ուժեղ մարզիչները: Լևոնը ևս մեծ ավանդ է ներդնում հայկական շախմատի ապագայի մեջ:

- Հավակնորդների միցարշարում Լևոն Արոնյանը վեցերորդ տեղը զբաղեցրեց: Ի՞նչ խոսքերով էիք սատարում ձեր սիրելիին։

- Նախևառաջ, որ հավատում եմ նրան, նրա ուժերին և բնավորությանը: Իհարկե, անկեղծ ասած, սիրտս պատառ–պատառ էր լինում: Ոչ ոք չգիտի, թե ինչի միջով է նա ստիպված եղել անցնել: Ոչ ոք չգիտի, թե որքան ուժ և ժամանակ է նա ծախսում շախմատի վրա, ինչ է զոհաբերում հանուն դրա: Բայց, եթե նա չի դառել աշխարհի չեմպիոն այս տարի, ապա, համոզված եմ, որ գիտի, որ չեմպիոն կդառնա մյուս տարի:

- Ձեր երկրպագուները և Արոնյանի երկրպագուները կցանկանային իմանալ, թե երբ և որտե՞ղ եք նախատեսում կազմակերպել ձեր հարսանիքը:

- Չգիտեմ: Միակ բանը, որ կարող եմ ասել, դա պետք է տեղի ունենա այնպիսի մի վայրում, որտեղից երևում է Արարատը: Գուցե այս տարի, գուցե` մյուս: Դեռ չգիտենք:

- Դուք բազմիցս ասել եք, որ Ձեզ դուր է գալիս ապրել Երևանում: Կոնկրետ ի՞նչն է Ձեզ գրավում մեր քաղաքում:

- Մարդիկ, որովհետև նրանք յուրահատուկ են: Ես գնահատում եմ նրանց հետ միասին զարգանալու հնարավորությունը: Այլ երկրներում մարդիկ շատ կանխատեսելի են: Այստեղ դա այդպես չէ:

- Դուք մի անգամ խոստովանել եք, որ կցանկանայիք մինչև կյանքի վերջ ապրել Երևանում և այստեղ մեծացնել Ձեր երեխաներին: Հայաստանում Դուք ապրում եք արդեն հինգ տարի: Դեռ չե՞ք փոխել Ձեր կարծիքը:

- Ես կցանկանայի ընտանիք կազմել Հայաստանում: -0-