630.16
7.24
518.61
+24
Եղանակը Երևանում
Հայ

IDBank-ը առաջարկում է ամենաճկուն և շահավետ պայմանները հիփոթեքային վարկառուներին

11:35
06 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով երկրում անկայուն քաղաքական իրավիճակը և այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները որոշ մտահոգություններ ունեն հատկապես բնակարան ձեռք բերելու և վարկային պարտավորություն ունենալու առնչությամբ, այսօր զրուցում ենք IDBank-ի վաճառքների կազմակերպման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի հետ։

 - Հիմնական հարցը, որ հաճախ ենք լսում բնակարան ձեռք բերել ցանկացողներից հետևյալն է՝ որքանով ենք ապահովագրված որ նախագծերը կիրականացվեն և չենք ունենա կիսակառույց շենքեր ու գումարի կորուստ, չէ՞ որ այդպիսի բազմաթիվ դեպքեր կան, երբ գնորդները տարիներով սպասում են իրենց բնակարաններին։

Հերքել, որ նման ռիսկեր կան, իհարկե ճիշտ չի լինի, սակայն դրանք կառավարելի են։ Հիմա բացատրեմ, թե ինչպես․ տրամադրված հիփոթեքային վարկի ամբողջ գումարն օրենքով սահմանված կարգով սառեցվում է մեր բանկում բացված հատուկ հաշվին մինչև շենքի ավարտական ակտը ստանալը և տվյալ բնակարանի վերջնական սեփականության վկայականը գնորդին տրամադրելը։ Դա նշանակում է, որ եթե կառուցապատողը չի կառուցում շենքը սահմանված ժամկետներում կամ կառուցում է խախտումներով և գնորդը չի ստանում 100% ավարտվածության սեփականության վկայական, ապա հիփոթեքային վարկառուն իրավունք ունի այդ սառեցված գումարներն ուղղել վարկի ամբողջական մարման, իսկ ավելացած մասը հետ վերցնել ու այդպիսով բանկի նկատմամբ որևէ պարտավորություն այլևս չունենալ։

Կարծում եմ՝ հիփոթեքային վարկերը 100% սառեցնելու տարբերակը ամենակարևոր գործոնն է, որին հաճախորդը պետք է ուշադրություն դարձնի բնակարան ձեռք բերելիս։ Դրանով նա ապահովագրվում է գլխավոր ռիսկից և կառուցապատման աշխատանքների՝ ժամանակին չավարտվելու դեպքում ստիպված չի լինում փակել հիփոթեքային վարկը՝ փաստացի դրա դիմաց չստանալով բնակարան։ Ընդ որում, կարևոր է, որպեսզի գումարը սառեցվի հենց 100%-ով, որպեսզի կառուցապատողի կողմից պայմանագրով ամրագրված դրույթները չապահովելու դեպքում գնորդը հնարավորություն ունենա մարել իր ամբողջ վարկը։

-  Լավ լուծում է, նույնիսկ կատարյալ, ես կասեի, բայց արդյոք հայաստանյան շուկայում կգտնվեն այնպիսի կառուցապատողներ, որոնք կհամաձայնեն վաճառել բնակարանը՝ վաճառքից ստացված գումարներն ավարտից հետո ստանալու պայմանով։ 

Մենք նախընտրություն ենք տալիս հենց նման կառուցապատողներին։ Նրանք շենքերը կառուցում են իրենց միջոցներով, իրենց ռիսկով, ոչ թե գնորդների։ Սա նաև կառուցապատողի պատասխանատվության մասին է խոսում․ մեծ հաշվով, եթե ընկերությունը պատրաստ է աշխատել նշված պայմանով, ուրեմն հավանականությունը, որ նա ավարտին չի հասցնի շենքը կամ կդիմի խարդախության, մոտ է զրոյին։ Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք բիզնեսի ռիսկայնությունը և շատ այլ գործոններ, որոնք կարո՛ղ են բերել այդ վատագույն արդյունքին, գնորդը տվյալ պարագայում, ինչպես արդեն նշեցի, վարկային գումարի կորուստ չի ունենում, նա պարզապես մարում է իր վարկը։

Ի դեպ, գնորդների զգուշավորության, իրենց ֆինանսական միջոցներն ավելի խելամտորեն ծախսելու տենդենց է նկատվում, և կառուցապատողները, հարմարվելով շուկային, իրենց բիզնեսի անընդհատություն ապահովելու համար մեծ ուրախությամբ են համագործակցում մեզ հետ անգամ գումարի սառեցման պայմանով։ Եթե ուշադրություն դարձնեք, մեզ հետ համագործակցող կառուցապատողների ցանկն անընդհատ համալրվում է։ IDBank-ն իր վարկառուներին առաջարկում է բնակարաններ քաղաքի լավագույն նորակառույց շենքերում․ սա նույնպես կարևոր պայման է անշարժ գույքի ձեռքբերման ժամանակ։

IDBank

-  Հիփոթեքային շուկայում վերջերս տոկոսադրույքների բարձրացում է նկատվում։ IDBank-ում կա՞ նման միտում։

IDBank-ում միտումը հակառակն է՝ դեպի նվազում (ժպտում է - խմբ․)։ Որոշ կառուցապատողներից բնակարաններ գնելիս, որոշակի ժամկետների համար Բանկում գործում են շատ ցածր տոկոսադրույքներ՝ տարեկան ՀՀ դրամով 4․99% - ից սկսած։ Սա հայաստանյան շուկայում աննախադեպ տոկոսադրույք է։ Բացի այդ՝ տարբեր կառուցապատողների հետ ունենք վարկավորման արտոնյալ պայմաններ, իսկ երկրորդային շուկայից ձեռք բերողների համար մենք նվազեցրել ենք տոկոսադրույքները։ Ասեմ ավելին, այն գնորդները, որոնք աշխատավարձը կստանան մեր Բանկի միջոցով, հիփոթեքային վարկի ավելի շահավետ պայմաններ կունենան։

Ի դեպ, մի փոքր թեմայից շեղվելով նշեմ, որ ներկայում IDBank-ն առաջարկում է IDsalary և IDsalary + աշխատավարձային փաթեթներ, որոնց կարող է միանալ ցանկացած մեկը՝ անկախ նրանից, թե իր գործատուն որ բանկի հետ է համագործակցում։ Սրանք անհատական փաթեթներ են, որոնց շրջանակում հաճախորդը ստանում է բազմաթիվ արտոնություններ IDBank-ի ծառայություններից օգտվելիս։

Ի դեպ, մենք նաև ունենք փաթեթային առաջարկներ, որոնց շրջանակում գործում է հիփոթեքային վարկի ավելի ցածր տոկոսադրույք, վարկի գումարի 10%-ի չափով հաճախորդին տրամադրվում է Ռոքեթ լայն սահմանաչափ, վարկի 5%-ի չափով՝ վարկային գիծ, ինչպես նաև խնայողական հաշվի ավելի շահավետ տոկոսադրույք։ Այնպես որ, մեր առաջարկները ճկուն են և հարմարեցված են հաճախորդի պահանջներին ու ցանկություններին։

-  Բնակարան ձեռք բերելիս գնորդները կարևորում են նաև կանխավճարի չափը, հատկապես, որ վերջերս շուկայում կանխավճարի բարձրացման միտում է նկատվում։

 Այդ միտումը պայմանավորված է 2020 թվականին մեր երկրում և աշխարհում կատարվող իրադարձություններով։ Համավարակից և պատերազմից հետո, որոշ ռիսկերից ելնելով, հիփոթեքային վարկերի կանխավճարները շուկայում բարձրացվել են, բայց ի ուրախություն IDBank-ի հաճախորդների՝ մեր Բանկում շարունակում են գործել նույն պայմանները՝ կանխավճար սկսած 10%-ից, երկրորդ գրավի դեպքում` 0%: Սա Բանկի՝ հաճախորդների համար ավելորդ խնդիրներ չստեղծելու, նույնիսկ կասեի լուծելու քաղաքականության մի մասն է․ Բանկն իր ճկունության հաշվին բոլոր հիփոթեքային հայտերը դիտարկում է առանձին, և եթե չնչին հնարավորություն կա, վարկային պայմանները հաստատվում են հօգուտ հաճախորդի։ Մենք փորձում ենք մեր հաճախորդներին առաջարկել հարմար ու ձեռնտու պայմաններ՝ առավելագույնս դյուրին դարձնելով բնակարան ձեռք բերելու գործընթացը։ Սա վերաբերում է նաև թղթաբանությանը, ձևակերպման գործընթացին և այլն։

-  Հենց վարկի տրամադրման գործընթացին է վերաբերում թերևս մեր վերջին հարցը․ որքա՞ն ժամանակ է դա խլում հաճախորդից։ 

Գործընթացը հնարավորինս պարզեցված է, դիմումների ընդունումն ու խորհրդատվությունը կատարվում է ոչ միայն մասնաճյուղերում։ Այժմ մենք գործարկել ենք նոր ծառայություն․ բանն այն է, որ Երևանում բազմաթիվ մեր համաքաղաքացիներ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ճանապարհների խցանումից, ավտոկայանատեղերի սակավությունից ելնելով չեն կարողանում այցելել մասնաճյուղեր։ Քանի որ հիփոթեքային վարկի համար խորհրդատվություն է անհրաժեշտ, հաճախորդները կարող են զանգահարել Բանկ և մեր աշխատակիցները կայցելեն հաճախորդի բնակարան կամ աշխատավայր՝ խորհրդատվության, հիփոթեքի վարկային հայտն ու և մնացած փաստաթղթերը վերցնելու համար։ Հաջորդող գործընթացը նույնպես իրականացվում է՝ հաշվի առնելով հաճախորդի զբաղվածությունն ու հարմարավետությունը։–0– 
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Մայիսի 2021
Փաշինյանը փորձելու է Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ի Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ քաղաքական զարգացումներ կարող են սպասվել մեզ առաջիկա ամիսներին. ՎԻԴԵՈ
18:17
22 Ապրիլի 2021
Ի՞նչ պետք է անի Հայաստանը տնտեսական «հրաշքին» հասնելու համար. Տիգրան Արզաքանցյանը՝ բիզնեսի մասին. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)
ԱԺ նախկին պատգամավոր,  «Ցար Տիգրան» բրենդի հիմնադիր Տիգրան Արզաքանցյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակին ու այն ճանապարհներին, որոնք կօգնեն հաղթահարել մերօրյա բարդությունները. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ. ՎԻԴԵՈ
15:54
22 Ապրիլի 2021
Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչ. հաջողությունը գործոնները կառավարելու և վերահսկելու ունակությունն է (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչն անդրադարձ է կատարել մի շարք թեմաների. Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, Ամերիաբանկի հաջողության գրավականը, մասնավորապես` կառավարման կայուն և ուժեղ համակարգն ու զարգացման հեռանկարները. ՎԻԴԵՈ
19:41
15 Ապրիլի 2021
Ֆիլիպ Լինչ. Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ մենք ականատես կլինենք տնտեսության վերականգնմանը, ինչն էլ կարտացոլվի ֆինանսական շուկաներում (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչը ֆինանսների աշխարհում է ավելի քան 30 տարի: Հայաստանի տնտեսության վերաբերյալ նրա գնահատականներն ու վերլուծություններն անչափ հետաքրքիր են. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. ՎԻԴԵՈ
12:15
14 Ապրիլի 2021
Թուրքիայի բանակի և իշխանության միջև կոնֆլիկտը չի վերացել. թուրքագետ Ռուբեն Մելքոնյան (ՎԻԴԵՈ)
Ռուբեն Մելքոնյանը «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման, Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման հարցին, թուրքական իշխանության և բանակի հարաբերություններին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՎԻԴԵՈ
20:10
06 Ապրիլի 2021
Հնարավոր են նոր կորուստներ` և՛ մարդկային, և՛ տարածքային. Տիգրան Աբրահամյան. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Ու՞մ դեմ են վերջին օրերի Ադրբեջանի սադրանքները, ինչքանո՞վ է վտանգված ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը, այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ. էՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՎԻԴԵՈ
10:15
03 Ապրիլի 2021
Տիգրան Ջրբաշյան. 30 տարվա ընթացքում մենք կառուցել ենք «ծուռ հայելիների թագավորություն», եթե չսկսենք ձևավորել ռազմավարական մտածելակերպ, ապա կարող ենք կորցնել երկիրը
«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի հարցազրույցը` «Նովոստի–Արմենիա» գործակալությանը «Հայաստան. ապագա կա′» հատուկ նախագծի շրջանակում
10:15
01 Ապրիլի 2021
Պոպուլիզմը սպասարկելու համար ապագայից պարտքեր ենք վերցնում. տնտեսագետ-քաղաքագետ Հրանտ Միքայելյան. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Տնտեսական ճգնաժամի և Հայաստանին սպառնացող վտանգների մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» ծրագրի շրջանակում զրուցել ենք տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ. ՎԻԴԵՈ
20:11
25 Մարտի 2021
Այսօր Արցախում, Սյունիքում, ՀՀ սահմանամերձ շրջաններում կատարվողն «ինֆորմացիոն բլոկադա» է. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Այսօր Արցախում, Սյունիքում, ՀՀ սահմանամերձ շրջաններում կատարվողն «ինֆորմացիոն բլոկադա» է,Կարեն Վրթանեսյանը. ՎԻԴԵՈ
13:51
23 Մարտի 2021
Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյան. «Մեզ` հայերիս անհրաժեշտ է երազանք և նոր ռազմավարություն»
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը «Հայաստան. ապագա կա′» նախագծի շրջանակում «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է հայերի հերոսության, ճգնաժամից դուրս գալու ելքերի և դրա համար անհրաժեշտ գործողությունների մասին
12:54
19 Մարտի 2021
Նոր պատերազմի վտանգ կա միշտ. ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովա (ՎԻԴԵՈ)
Անժելա էլիբեգովան «Նովոստի–Արմենիա» գործակալության «Հատուկ կարծիք» ծրագրում վերլուծել է հայ–ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը, նոր պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
16:27
10 Մարտի 2021
Պյոտոր Նեմոյ. Հայաստանը պատրաստ է ստանալ ցատկ կատարելու շանս` հայտնվելով բոլորից մեկ քայլ առաջ (ՎԻԴԵՈ)
Ռեժիսոր, դերասան, նորարարական, ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ, «301. Հայաստան` իմաստունների երկիր» նախագծի առաջին մասնակից Պյոտոր Նեմոյը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականն ու խոսել այն մասին, թե ով է Հայաստանի գլխավոր թշնամին. ՎԻԴԵՈ