408.89
6.49
394.87
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Հայաստանը պետք է դառնա իմաստունների երկիր, որին անհնար է հաղթել». Գոռ Նահապետյանը` «301. Իմաստունների երկիր» նախագծի մասին

10:00
08 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մեկնարկում է նոր նախագիծ, ավելի ճիշտ` «301. Իմաստունների երկիր» նախագծերի լաբորատորիա։ Եվ այս նախաձեռնության շրջանակում Հայաստան այցելած առաջին իմաստունը Պյոտոր Նեմոյն է, որի հիպոթեզներից մեկի համաձայն, Հայաստանը կարող է դառնալ իմաստունների երկիր ու համաշխարհային պատմության պահապան։ Գործարար և բարերար, «Ընկերներ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Գոռ Նահապետյանը ևս միացել է «301. Իմաստունների երկիր» նախագծին։ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նա խոսել է Հայաստանի ապագայի հիպոթեզների մասին, որոնք քննարկվում են լաբորատորիայի շրջանակում։

«Նովոստի–Արմենիա». պարոն Նահապետյան, Հայաստանում գործարկվել է նոր նախագիծ` «301. Իմաստունների երկիր»։ Ինչու՞ որոշեցիք միանալ այդ նախագծին և դառնալ այդ պատմության մի մասը։

Գ. Նահապետյան. երեք հարց կա, որոնց պատասխանները չունեմ։ Բայց առանց այդ հարցերի պատասխանների անհնար է շարժվել առաջ, ավելին` այդ հարցերին պետք է պատասխանել ամեն օր։ Կուզեի մի անեկդոտ պատմել։ Ռաբբին գնում է սինագոգ, ճանապարհին նրան կանգնեցնում է երիտասարդ մի զինվոր, ուղղում է  հրացանն ու ասում. «Կանգնի′ր, դու ո՞վ ես, ու՞ր ես գնում»։ Ռաբբին ուշադիր նայում է երիտասարդին ու հարցնում. «Իսկ որքա՞ն են քեզ վճարում»։ Զինվորը պատասխանում է. «Օրական 10 շեկել»։ Ինչին ռաբբինն ասում է. «Ես կվճարեմ օրական հարյուր շեկել, եթե ամեն օր այս նույն տեղում դու ինձ տաս այդ երկու հարցը»։ Ես ունեմ երեք հարց` ո՞վ ենք մենք, ու՞ր ենք գնում և ու՞մ հետ ենք գնում։ Միացել եմ այս նախագծին, որովհետև ուզում եմ գտնել այս հարցերի պատասխանները։

Гор Нахапетян (1).JPG

«Նովոստի–Արմենիա». ինչու՞ հենց 301։ Այն ասոցացվու՞մ է Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու տարվա հետ։

Գ. Նահապետյան. հնարավոր է։ Օրինակ նախագծի մասնակիցներից ոմանք 301–ն այսպես են ընկալում` 3` Սուրբ Երրորդություն, իսկ 01` թվային աշխարհի սկիզբ։ Տարբերակները կարող են շատ լինել։ Ամեն մեկը կարող է ունենալ իր սեփականը։ Կարելի է նաև զուգահեռներ տանել Հայկ Նահապետի մասին պատմող պատմության հետ, ով դուրս է գալիս Բելի դեմ և թողնելով Բաբելոնը` իր տոհմի բոլոր անդամների հետ (մոտ 300 տղամարդ` իրենց ընտանիքներով) շարժվում է դեպի հյուսիս, որտեղ բնակություն է հաստատում Արարատում։ Մենք ուզում ենք, որպեսզի տարբեր երկրներից Հայաստան գան 300 իմաստուններ և բնակություն հաստատեն այստեղ։ Նրանցից առաջինը` Պյոտոր Նեմոյը, արդեն այստեղ է, մնացին 300–ը (Պյոտոր Նեմոյը գործարար–խորհրդատու է, նորարական ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ, թոփ–մենեջմենթի և բիզնեսի սեփականատերերի համար կառավարման ռազմավարության ոլորտի կրթական հեղինակային ծրագրերի մշակող, խմբգր)։

«Նովոստի–Արմենիա». ասենք բոլոր 300 իմաստունները տեղափոխվեցին Հայաստան։ Ձեր կարծիքով, դա կաշխատի՞։

Գ. Նահապետյան. կարծում եմ` հաստատ կաշխատի մի բան` Հայաստան տեղափոխված և բնակություն հաստատած 300 իմաստուն մարդիկ կազդեն մեր և ձեր լուսավորության վրա։ Վստահ եմ, որ նրանք մեզ և ձեզ հաստատ կծանոթացնեն հենց մեզ հետ և կօգնեն գտնել այդ երեք հարցերի պատասխանները։ Նաև կօգնեն հասկանալ, թե ինչու ենք պետք աշխարհին, և ինչու աշխարհը պետք է պաշտպանի մեզ։ 

Гор Нахапетян (1).JPG

«Նովոստի–Արմենիա». իսկ ովքե՞ր են այդ իմաստունները։ 

Գ. Նահապետյան. օրինակ Հնդկաստանում կա «վարնա» հասկացություն (հին Հնդկաստանի չորս հիմնական խավերը)` շուդրաներ` ծառաներ, վարձու աշխատողներ, վայշիներ`հողագործներ, արհեստավորներ, առևտրականներ, քշատրիներ` երկրորդ վարնան, որը բաղկացած էր ազդեցիկ զինվորականներից, քշատրիներից սովորաբար ընտրում էին արքաներին, բրահմաններ` ամենաբարձր վարնան, որում ներառվում էին քրմերը, գիտնականները։ 

Բոլորը դիմում էին բրահմաններին, իմաստուններին` խորհուրդ ստանալու, իմաստ գտնելու համար։ Ի՞նչ են անում իմաստունները, նրանք շփվում են։ Պյոտոր Նեմոյը մեկ ամսից էլ քիչ ժամանակ է Հայաստանում, բայց արդեն մեծ թվով մարդկանց է ճանաչում։ Եվ ի զարմանս ինձ` իմ այս այցի ժամանակ նա ինձ ծանոթացնում էր հայերի հետ, որոնց չէի ճանաչում։ Նրան են դիմում գաղափարների համար, նրան գնահատում են հետաքրքրասիրության և լսելու ունակության համար, ամենագլխավորը` հիմնական իմաստները վեր հանելու և դրանք պարզ ու հասկանալի ձևակերպելու կարողության համար։ 

Երբ իմաստը կորած է, անհրաժեշտ են իմաստուններ։ Իսկ երբ կա իմաստ, հայտնվում են վաճառականներ ու աշխատավորներ, որոնք ստեղծում են բիզնեսներ, հայտնվում են զինվորներ և արքաներ, որոնք հասկանում են, թե ինչի համար են կռվում և ինչ են կառուցում։ Մեր երկիրը կորսված իմաստության երկիր է, այսինքն` մենք ունենք իմաստություն, բայց այն պետք է արթնացնել, որպեսզի հայերը սկսեն շփվել և լսել միմյանց։ Այսպես, Նեմոյն ինձ ծանոթացնում է հայերի հետ և հայերին ծանոթացնում  է հայերի հետ։ Քանի որ, երբ նրանք այցելում են այստեղ, սկսում են ընկղմվել մշակույթի, պատմության մեջ, վեր են հանում և բացահայտում են շատ հետաքրքիր մարդկանց, որոնք ինչ–որ մտքեր ունեն, և նրանք այդ մտքերի վրա լույս են սփռում ու դուրս հանում։ Մենք` հայերս, միմյանց շատ քիչ բան ենք պատմում և շատ քիչ ենք լսում։ Իսկ երբ գալիս է օտարերկրացի, այն էլ իմաստուն, ահա նրան սկսում ենք ամեն ինչ պատմել։

«Նովոստի–Արմենիա». այսինքն նրանք հնավորությու՞ն են տալիս նայել մեզ կողքից և լսե՞լ միմյանց։

Գ. Նահապետյան. լսել, ճանաչել, հասկանալ և ամենագլխավորը` գտնել իմաստ, հասկանալ, թե ինչու ենք անհրաժեշտ աշխարհին և աշխարհի որ մասն ենք ներկայացնում։

«Նովոստի–Արմենիա». Ձեզ չի՞ թվում, որ Արցախյան պատերազմն ապացուցեց, որ մենք անհրաժեշտ չենք աշխարհին։

Գ. Նահապետյան. մենք անհրաժեշտ չենք հիմա։ Աշխարհը միայն իրեն է պաշտպանում։ Իսկ ինչպե՞ս անենք, որ լինենք աշխարհի մի մասը։ Այդ դեպքում աշխարհը կպաշտպանի մեզ այնպես, ինչպես իրեն։ Մենք պետք է դուրս հանենք խորքում թաքնված իմաստները, գտնենք նորերը։

Гор Нахапетян (1).JPG

«Նովոստի–Արմենիա». իսկ Ձեզ չի՞ թվում, որ հիմա աշխարհում ամեն մեկն իր համար է, պաշտպանում է միայն ինքն իրեն և իր շահերը։

Գ. Նահապետյան. ինձ թվում է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ընթանում են կառավարման, փոխհարաբերությունների նոր մոդելների, տնտեսական, արժեքային մոդելների, հոգևոր կողմնորոշիչների որոնման գործընթացներ։ Հիմա, թերևս, ամբողջ աշխարհը գտնվում է մեծ վերաիմաստավորման գործընթացում։ Այդ պատճառով եթե մեզ մոտ ստացվի դառնալ փորձնական հարթակ, որտեղ կկարողանանք գտնել նոր մարտահրավերների պատասխանները, ապա ամբողջ աշխարհը հետաքրքրությամբ կհետևի։ Վերջին իրադարձություններից հետո, ինձ թվում է, մենք անցել ենք Բորխեսի չորս սյուժեներից երեքի միջով։ Առաջին սյուժեն` նստած սպասում ենք Մեսիային, երկրորդը` ամրացնում ենք քաղաքը թշնամուց, երրորդ սյուժեն` Աստված մահանում է։ Մնաց չորրորդը, որը որոնման մասին է, չգիտենք` ուր ենք գնում։

Երբ Թբիլիսիում տաճար էին վերանորոգում, մի քանի շերտ ծեփի տակ հանկարծ հայտնաբերեցին որմնանկարներ և բացվեց Քրիստոսի դիմապատկերը։ Մենք ևս պետք է վերականգնվենք, հանենք այդ շերտերը` մեզ վերագտնելու համար։ Վերջերս իմացա, որ գոյություն ունի հայկական եկեղեցու «գիրկը» վերադառնալու ընթացակարգ։ Եթե, օրինակ, ձեզ փոքր տարիքում մկրտել են, իսկ հետո դուք ճամփորդել եք ու փոխել դավանանքը` կրոնը, հետո որոշել եք վերադառնալ եկեղեցու «գիրկը», ապա ձեզ չեն կարող երկրորդ անգամ մկրտել։ Դրա համար կա հատուկ ծիսակարգ։ Ինձ թվում է` մենք բոլորս պետք է անցնենք այդ ընթացակարգով և վերադառնանք ակունքներին։ Չեմ հոգնի կրկնել այդ երեք հարցերը։ Առաջին հարցը` ո՞վ ենք մենք, երկրորդը` ու՞ր ենք գնում, երրորդը` ու՞մ հետ։ Աշխարհի տարբեր ծայրերից եկած իմաստունների հետ, միգուցե, մենք կարողանանք գտնել այս հարցերի պատասխանները։

Гор Нахапетян.JPG

«Նովոստի–Արմենիա». մենք հասկացել ենք` ով ենք մենք, իսկ ինչպե՞ս հասկանալ` ու՞ր ենք գնում։

Գ. Նահապետյան. քննարկման մի քանի հիպոթեզ կա։ Կարո՞ղ ենք դառնալ սեփական պետականությունը կորցրած ժողովուրդների մշակույթների պահպանման երկիր։ Կարո՞ղ ենք ասորիներին, ուդիններին, թալիշներին, եզդիներին և այլ ժողովուրդներին հնարավորություն ընձեռել Հայաստանի տարածքում զարգացնել սեփական մշակութային և կրթական կենտրոնները,  ըստ էության, Հայաստանը դարձնել մեծ Մատենադարան։ Կարո՞ղ է Հայաստանը դառնալ իմաստունների երկիր, ուր կայցելեն մարդիկ, որոնք կորցրել են կյանքի իմաստն ու վերապրել են միջին տարիքի ճգնաժամը։ Կարո՞ղ ենք աշխարհին սովորեցնել գոյատևել և գտնել ապրելու նոր ուժեր, քանի որ մեր պատմության ընթացքում դա բազմիցս ենք արել։ 

Կարո՞ղ ենք աշխարհում դառնալ առաջին վիրտուալ–ցանցային պետությունը («Հայկական աշխարհ») և միավորել բոլոր հայերին և ոչ միայն նրանց։ Կարո՞ղ ենք դառնալ հումորի երկիր, չէ՞ որ այն իմաստունների բնորոշ գծերից մեկն է, քանի որ մենք պետք է կարողանանք կռվել ոչ միայն զենքով, այլև խոսքով։ Կարո՞ղ ենք կառուցել երկիր` զարգացած գիտարար տեխնոլոգիաներով և սենսոնոմիկայով։ Կարո՞ղ ենք դառնալ ոչ միայն այլ մշակույթների, այլև սեփական մշակույթի չափանիշը։ 

«Նովոստի–Արմենիա». երրորդ հարցը` ու՞մ հետ։ Աշխարհաքաղաքագետներն այս իրավիճակում Հայաստանին առաջարկում են երկու ուղի` Ռուսաստանի կամ Թուրքիայի հետ։ 

Գ. Նահապետյան. ես աշխարհաքաղաքագետ չեմ, չգիտեմ` ինչպես են զարգանալու իրադարձությունները տարածաշրջանում, ինչպես են զարգանալու Թուրքիան և Ռուսաստանը։ Մենք պետք է մտածենք սեփական գոյաբանական անվտանգության մասին։ Դժվար է հարձակվել համաշխարհային մշակույթների պահպանման և հումորի երկրի վրա։ Ինչպե՞ս տեղադրենք «կարմիր դրոշակները»։ Քանի որ անտառում շատ կենդանիներ կան, բայց միայն գայլերը չեն կարողանում անցնել դրոշակներից այն կողմ։ Մեր անվտանգությունը ոչ միայն զենքի, այլ առաջին հերթին կրթության մեջ է։

«Նովոստի–Արմենիա». Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Դուք ասացիք, որ այն բոլոր հայերի ձգողության միակ կետն է, և դա է խնդիրը։ Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ձգողության նոր կետը։ 

Գ. Նահապետյան. կան չփակված գեշտալտեր, որոնք պետք է փակել։ Փակ չէ նաև վերջին պատերազմի գեշտալտը։ Հաղթող կողմը կազմակերպեց շքերթ և փակեց, մենք ոչինչ չարեցինք։ Անգամ զոհերի հիշատակը չկարողացանք նորմալ հարգել։ Կարելի է, օրինակ, կազմակերպել մեծ` 24–ժամյա աղոթք` արևածագից մինչև արևածագ, 12 ժամ աղոթել նահատակների համար, 12 ժամ` ապագայի և խաղաղության համար։ Հենց դա էլ կդառնա կետ, կփակի գեշտալտն ու կդառնա նոր սկիզբ։ Երբ ինչ–որ ողբերգական բան է տեղի ունենում, պետք է անցնել վշտի չորս փուլերը, և առաջին հերթին պետք է անցնել ժխտման փուլը։ Մենք պետք է ընդունենք այն, ինչ տեղի է ունեցել և շարունակենք ապրել։ Եվս մեկ անգամ կրկնում եմ` պետք է կողմնորոշվենք, թե ինչն է մեզ միավորում` որպես ազգ, և ուր ենք մենք գնում։ Եթե դա անենք, բոլորը կսկսեն գործել, այլ ոչ թե շարունակեն տխրել։ 

Гор Нахапетян (1).JPG

«Նովոստի–Արմենիա». Ցեղասպանությունից հետո 100 տարվա ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք հաղթահարել զոհի բարդույթը, հետո 30 տարի եղանք հաղթող ազգ, իսկ այսօր ինչպիսի՞նն ենք։

Գ. Նահապետյան. իսկ մենք ա՞զգ ենք։ Ազգը միասնական երևույթ է։ Կան լիբանանահայեր, սիրիահայեր, իրանահայեր, վիրահայեր, ներսում կիսում ենք մեզ ղարաբաղցիների ու գյումրեցիների։ Իսկ ի՞նչ ընդհանուր բան ունենք, ի՞նչն է մեզ միավորում։ Եթե մենք դա գտնենք և ուժեղացնենք, կսկսենք և կկարողանանք կառուցել այն, ինչ կարող ենք դնել «ազգ» բառի կողքին... 

«Նովոստի–Արմենիա». Դուք կարծում ենք, որ ամեն ինչի մեջ պետք է հոգի լինի։ Իսկ Հայաստանում կա՞ հոգի։ 

Գ. Նահապետյան. այո, այստեղ ինչ–որ բան թևածում է մթնոլորտում։ Մարդիկ այստեղ փոխվում են, գտնում են սրտին մոտիկ որևէ բան և ուզում են վերադառնալ։ Այստեղ ինչ–որ բան կա։ Ընդ որում ես կարծում եմ, որ մենք ամենաանհյուրընկալ ազգն ենք, բայց ուզում եմ դա փոխել` այստեղ հրավիրելով իմաստունների։ Հյուրընկալությունը չի ենթադրում, որ պետք է հյուրերին ներկայացնես տուրիստական վայրերն ու հյուրասիրես մեր ֆանտաստիկ հայկական խոհանոցով։ Հյուրընկալությունն այն է, որ ոչ հայերը կարող են ինչ–որ բանի հասնել մեր երկրում, դառնալ պաշտոնյա, ստեղծել ընտանիք։ Հյուրընկալության առաջին ժեստը կդառնա այն, թե ինչպես կընդունենք այդ իմաստուններին և կկարողանանք, արդյոք, իրար տեղեկացնելով, ֆինանսավորել նրանց կեցությունը` դնելով 301–ական դոլար։ 

«Նովոստի–Արմենիա». մի քանի տարի առաջ Դուք ասել էիք, որ հոգով Հայաստանում եք, իսկ սրտով` Ռուսաստանում։ Դա կրկին այդպե՞ ս է։ 

Գ. Նահապետյան. այո։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
01 Նոյեմբերի 2022
Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում
11:07
10 Հոկտեմբերի 2022
Tunmun.am-ի համահիմնադիրը՝ ՀՀ-ում անշարժ գույքի շուկայի ապագայի, նոր կայքի առավելությունների և կատարյալ հայտարարության գաղտնիքների մասին
Tunmun.am ծառայության համահիմնադիր, SkyLabs, CMO Bololex կրիպտոարժույթների տերմինալների ցանցի մարկետինգի տնօրեն Անդրանիկ Թողրամաջյանը ներկայացրել է անշարժի գույքին նվիրված նոր կայքի առանձնահատկություններն ու առավելությունները
14:16
24 Մայիսի 2022
ARARAT թանգարանն ավանդաբար միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային. որքանո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը հարցազրույցի շրջանակում պատասխանել է մի քանի հարցի, որոնք վերաբերում են նման նախաձեռնությունների կարևորությանը, նա նաև խոսել է թանգարանի նոր ծրագրերի մասին
21:15
21 Մարտի 2022
33 հարց` հայտնի աճպարար Արամ Ղարիբյանին (ՎԻԴԵՈ)
Խաղաքարտերի նկատմամբ սերն Արամին սովորեցրին անհավանական ֆոկուսներ, որոնք անտարբեր չթողեցին նաև մեր նկարահանող խմբին. ՎԻԴԵՈ
19:37
01 Հունվարի 2022
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր (ՎԻԴԵՈ)
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր. ՎԻԴԵՈ
21:56
16 Դեկտեմբերի 2021
DJ Վակցինան` լեսբի լինելու բամբասանքի, ընկերներ կորցնելու և քաղաքականության մասին (ՎԻԴԵՈ)
Այս անգամ մեր ԱՆհարմար հարցերի պատասխանները հղել ենք DJ Վակցինային։ Զրուցել ենք բնավորության վատ գծերից ու սովորություններից, բամբասանքներից, քաղաքական գրառումներից, երեխաներից, երազանքներից և այլ. ՎԻԴԵՈ
14:18
13 Դեկտեմբերի 2021
Բարեգործությունից դեպի բիզնես․ Հայաստանում գործարկվել է Khachen քրաուդֆանդինգային հարթակը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Հայաստանում գործարկվել է Khachen նոր՝ սոցիալական պատասխանատվությամբ քլաուդֆանդինգային հարթակը, որի նպատակն է վերականգնել և զարգացնել միկրո և փոքր բիզնեսը հանրապետության տարածքում
16:58
06 Դեկտեմբերի 2021
Covid-19 համավարակը դարձավ Արդշինբանկի ամենաուժեղ աջակիցը բանկի թվային տրանսֆորմացիայի գործում․վարչության նախագահ
Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանի հարցազրույցը Financial Times-ի The Banker ամսագրում՝ Տարվա լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ
11:09
11 Նոյեմբերի 2021
«Գալաքսին» թիմով հաջողության հասնելու պատմություն է. Արամ Խաչատրյան
«Փոքր թիմից` Հայաստանի խոշոր գործատու». «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հետ զրույցում «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ամփոփել է ընկերության 22 տարվա գործունեությունը
11:55
24 Օգոստոսի 2021
Վերափոխումն և վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար . Արտակ Հանեսյան
Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության,  հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին
14:53
07 Մայիսի 2021
Փաշինյանը փորձելու է Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ի Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ քաղաքական զարգացումներ կարող են սպասվել մեզ առաջիկա ամիսներին. ՎԻԴԵՈ
14:37
30 Ապրիլի 2021
Բորիս Ֆոկին. Հայաստանն ունի առավելություն, որը կդարձնի երկիրը համաշխարհային առաջնորդ գոյատևելու հարցում սթրեսի և անորոշության պայմաններում
Hay'Li Human Development–ի համահիմնադիր, Abakus մենթալ թվաբանության կենտրոնի հիմնադիր և CIS Armenia International School–ի համահիմնադիր Բորիս Ֆոկինը խոսել է Հայաստանի ապագայի, նրա առավելությունների և այն մասին, թե  ինչու է Հայաստանը դեպի իրեն ձգում ոգով ուժեղ մարդկանց