«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը

04.08.2016, 15:30
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
 «Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:

 - рис.1

Համերգի կազմակերպման համար նախատեսված գումարը հավաքվեց մի խումբ էնտուզիաստների կողմից (նախաձեռնող խմբի ղեկավարը հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովն է), ովքեր ցանկանում են աջակցել արցախցիներին։

 - рис.2

Բացառիկ կենդանի համերգից առաջ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը զրուցեց ռոք խմբի մենակատար Նիկիտա Կոզլովի հետ, ով պատմեց Արցախում ստացած տպավորությունների և զգացումների մասին:

«Նովոստի-Արմենիա» – Գիտենք, որ դուք ԼՂՀ-ում առաջին անգամ եք, ինչպիսի՞ տպավորություններ ունեք: 

Ն. Կոզլով. – Նախևառաջ, ինձ համար ազատությունը սկսվում է նրանից, որ հյուրանոցային համարում կարելի է ծխել: Օրինակ մեր երկրում և Եվրոպայում արգելել են ծխել հասարակական վայրերում: Ինձ մոտ դա խտրարարության տպավորություն է թողնում, քանի որ եթե դու ծխում ես, ապա ծխում ես: Իսկ եթե չես ծխում, ուրեմն չես մոտենում ծխող մարդկանց: Իսկ ազատությունն այն է, երբ մարդ անում է այն, ինչ ուզում է, և նրան ոչ ոք չի սահմանափակում:

 - рис.3

Ձեզ մոտ այստեղ բոլորը գեղեցիկ են, և աչքերս են հանգստացել, և հոգիս. մարդիկ այստեղ խոսում են շատ հանգիստ, ցածր ձայնով, գեղեցիկ: Սա հիանալի վայր է: Անպայման կրկին կայցելեմ: Ինձ այստեղ շատ է դուր գալիս: Այստեղ շատ հանգիստ է:

 - рис.4

«Նովոստի-Արմենիա» – Իսկ ի՞նչ սպասումներ ունեք այսօրվա համերգից:

Ն. Կոզլով. – Ես առհասարակ համերգներից ոչինչ չեմ սպասում, սակայն հույս ունեմ, որ բոլորին ամեն ինչ դուր կգա:

«Նովոստի-Արմենիա» – Հասցրե՞լ եք համտեսել արցախյան խոհանոցի ճաշատեսակները, մասնավորապես, հայտնի ժենգյալով հացը:

Ն. Կոզլով. – Իհարկե: Ընդհանրապես ամեն ինչ շատ համեղ է` պանիրը, լոլիկը, գարեջուրը և հանճարեղ կոնյակը:

 - рис.5

«Նովոստի-Արմենիա» – Չե՞ք վախենում Ստեփանակերտ այցելելուց հետո հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում:

Ն. Կոզլով. – Ես երազում եմ այնտեղ ներառվել: Այսօր այս հարցի շուրջ բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել Facebook-ում և ВКонтакте-ում, և, մասնավորապես, մեկը գրել էր, որ Գանձասարում իրականում ալբանական եկեղեցի կա: Ես նույնիսկ չհեռացրեցի այդ գրառումները, թող մարդիկ ծիծաղեն, քանի որ կան մարդիկ, որոնք գիտեն և սիրում են պատմությունը և հասկանում են, ովքեր են նրանք այս երկրագնդի վրա և ինչու են ապրում, և կան այնպիսինները, որոնք չգիտեն` ինչու են ապրում և ովքեր են: Եվ այդ ամենը զվարճալի է: Պատերազմել չի կարելի: Ավելի լավ է զարգացնել սեփական հումորի զգացումը: Եթե կարողանում ես ժպտալ, ուրեմն հիանալի անձնավորություն ես: -0-

 - рис.6