Երևանում տղամարդն ընկել է 5-րդ հարկից և հայտնվել խաղողի վազերի վրա

20.08.2024, 13:16
Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել. մանրամասներ
Երևանում տղամարդն ընկել է 5-րդ հարկից և հայտնվել խաղողի վազերի վրա

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/.  Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում մոտ 30 տարեկան տղամարդը ընկած է խաղողի վազերի վրա, գրում է shamshyan.com-ը։

Մինչ կժամանեին փրկարարները, պարեկներն ու ոստիկանները, քաղաքացիները իրենց ուժերով խաղողի վազի վրայից իջեցրել են տուժածին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 5-րդ հարկից վայր է ընկել, սակայն կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա փորձել է ինքնասպան լինել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունն ու բնակության վայրը:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։