Ողբերգական միջադեպ՝ Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը բախվել է ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ հոսպիտալացվել

16.06.2025, 16:08
58-ամյա վարորդն Արշակունյաց պողոտայում բախվել է ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ հոսպիտալացվել
Ողբերգական միջադեպ՝ Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը բախվել է ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/. Հունիսի 13–ին ողբերական միջադեպ է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, ժամը 19․00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ 

Ժամը 21․00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: