Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կա 2 զոհ

19.09.2025, 15:38
Երկու մարդ մահացել է Սյունիքում գրանցված ավտովթարի հետևանքով
Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կա 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Շինուհայրի խաչմերուկում, բախվել են «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան: 

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 մարդ տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:
 
Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով մահացել է: 
 
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և մահացածների ինքնությունը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։