Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ կա զոհ ու 3 վիրավոր

23.05.2025, 12:15
Զոհ ու վիրավորներ․ խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ կա զոհ ու 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոեմեքենաները:
 
Մեկ մարդ տեղում մահացել է, 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: 
  
Օպերատիվ են գործել նաև շտապօգության բժիշկների հերթապահ խմբերը, սակայն մինչ շտապ օգնության ժամանումը պարեկները վիրավորներից 2-ին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց: 
 
Մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան:  

Կայքի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ «UAZ Patriot»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում և ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել ՀՀ ՊՆ համարանիշներ, դեպքի վայր պետք է ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները: 

Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: