Ճամբարակում պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է,11-ը՝ տուժել. նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ

11.06.2025, 15:24
Ճամբարակում պայթյունի հետևանքով մահացած 4 անձի, 7 չափահաս և 4 անչափահաս անձանց տուժելու կապակցությամբ քրվարույթ է նախաձեռնվել
Ճամբարակում պայթյունի հետևանքով  4 անձ մահացել է,11-ը՝  տուժել. նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Այսօր Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի առիթով Քննչական կոմիտեն քրվարույթ է նախաձեռնել»,-հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

2025 թ.-ի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա փլուզում, կան զոհեր և վիրավորներ:

Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է:

Հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ:

Պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:

Նախաքննության ընթացքում նշանակվել է համալիր փորձաքննություն, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները Փրկարար ծառայության աշխատակիցների, ինչպես նաև դեպքի վայրի զննություն կատարող նախաքննություն իրականացնող քննչական խմբի անդամ հանդիսացող քննիչների կողմից։