Ծառայողական պարտականությունները կատարելիս փրկարար է զոհվել. ՆԳՆ
26.11.2025,
19:51
Փրկարար է զոհվել ծառայողական պարտականությունները կատարելիս
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ծառայողական պարտականությունները կատարելիս փրկարար է զոհվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Խոր վշտով հայտնում ենք, որ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում տեղի է ունեցել դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի: Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող, որոնք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

