Քաղաքացին բարձրացել է Կապուտջուր սարն ու մոլորվել՝ մոտ 3600 մետր բարձրության վրա․ նա մեկ օր այնտեղ է մնացել

03.11.2025, 19:03
Փրկարարները մեկ օր հայտնաբերել են քաղաքացուն՝ մոտ 3600 մետր բարձրության վրա
Քաղաքացին բարձրացել է Կապուտջուր սարն ու մոլորվել՝ մոտ 3600 մետր բարձրության վրա․ նա մեկ օր այնտեղ է մնացել

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 1-ին, ժամը 12։05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Կապուտջուղ սարը և մոլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Նոյեմբերի 2-ին, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն (մոտ 3600 մետր բարձրության վրա) և ուղեկցել (մոտ 16 կմ) դեպի փրկարարական ավտոմեքենա, այնուհետև՝ բժշկական կենտրոն։