Հրդեհ Չարենցի փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

27.03.2019, 19:58
Հրդեհ Չարենցի փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ:
Հրդեհ Չարենցի փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ցերեկը հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցում գտնվող լաբորատորիայում։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մարտի 27-ին ժամը 17:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող լաբորատորիայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող «Երևանի մեքենաշինական գործարան» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող չշահագործվող լաբորատորիայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 17:51-ին: 2-րդ հարկի սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել է (40 քմ):–0–