570.56
6.57
485.83
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 39298 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հայաստանում կինը կասկածվում է իր նորածին երեխային վաճառելու մեջ

16:56
30 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կինը կասկածվում է սեփական նորածին երեխային վաճառելու գործարք կատարելու համար։

Երկուշաբթի ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչուհի, 36-ամյա Ալլա Կարապետյանին:

Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ վերջինս կասկածվում է երեխայի առքուվաճառք կատարելու մեջ, հայտնում է shamshyan.com կայքը։

«Այս տարվա ապրիլի 9-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը Ա. Կարապետյանը ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակչուհի, 57-ամյա Գոհարիկ Խաչատրյանի միջոցով իր նորածնին վաճառել է 5 հազար ԱՄՆ դոլարով՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի, 37-ամյա Քրիստինե Կիրակոսյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 3 հազար ԱՄՆ դոլարը Ք. Կիրակոսյանը տվել է երեխայի մորը՝ Ալլային, իսկ 2 հազար ԱՄՆ դոլարը՝ միջնորդին՝ Գ. Խաչատրյանին»,– ասվում է կայքի հաղորդման մեջ։

Ինչպես նշվում է կայքում, Գ. Խաչատրյանն աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքում՝ բուժքույր, իսկ երեխան գնած Ք. Կիրակոսյանն աշխատում է Տափերական գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես մանկավարժ:

Աշտարակի ոստիկանները օպերատիվ տվյալներն ստանալիս տևական ժամանակ հսկայական աշխատանքներ են կատարել՝ ճշտելու երեխայի մոր, միջնորդի և գնորդի բնակության վայրերն ու տվյալները և Աշտարակի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Սուրեն Մայիլյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Քննչական բաժնում կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 168 հոդվածի 1-ին մասի (խմանքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) հատկանիշներով:

Նշված հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել են օպերատիվ խմբեր։ Օպերատիվ խմբերում ներգրավված են եղել նաև հետաքննիչները, տեղամասային տեսուչներն ու քրեական հետախույզները:


Նշված 3 անձինք ստորագրությամբ բաց են թողնվել:

«Երեխան վաճառած մայրը սոցիալապես անապահով է ու հավանաբար մյուս երեխաների սոցիալական խնդիրները լուծելու պատճառով էլ ստիպված դիմել է ծայրահեղ այդ քայլին, որպեսզի կարողանա պահել մյուս 3 մանկահասակ երեխաներին՝ 2 տղաներին և աղջկան»,– ասվում է կայքում։ -0-



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:17
04 Օգոստոսի 2020
Ախուրյան գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել է տան մանսարդը (ՖՈՏՈ)
Ախուրյան գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել է տան մանսարդը. ՖՈՏՈ
21:11
03 Օգոստոսի 2020
Երևանի շենքերից մեկից 80-ամյա քաղաքացի է ցած նետվել
Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ցած նետված քաղաքացու դի
18:47
03 Օգոստոսի 2020
Հայտնի է Բերդ քաղաքի ոստիկանության շենքի մոտ պայթյուն կազմակերպած անձի ինքնությունը(ՖՈՏՈ)
Հայտնի է դարձել, թե ով է կազմակերպել պայթյունը Բերդ քաղաքի ոստիկանության շենքի մոտ. ՖՈՏՈ
16:19
03 Օգոստոսի 2020
Պարանով խեղդել է քրոջն ու կտրել գլուխը. հայտնի է եղբոր կողմից քրոջ դաժան սպանության պատճառը (ՎԻԴԵՈ)
Պարանով խեղդել է քրոջն ու կտրել գլուխը. հայտնի է եղբոր կողմից քրոջ դաժան սպանության պատճառը. ՎԻԴԵՈ
15:06
03 Օգոստոսի 2020
Ալավերդիում դիմակավորված անձինք կապել են ոսկյա զարդերի խանութի վաճառողուհուն, կրակոց արձակել ու փորձել են խոշոր գումար հափշտակել
Իսկական կինո, Ալավերդիում դիմակավորված անձինք կապել են ոսկյա զարդերի խանութի վաճառողուհուն, կրակոց արձակել ու փորձել են խոշոր գումար հափշտակել
14:57
03 Օգոստոսի 2020
Ձերբակալվել է սեփական քրոջը գլխատած 58–ամյա տղամարդը
Երևանում սեփական քրոջը գլխատած 58–ամյա տղամարդը ձերբակալվել է
14:09
03 Օգոստոսի 2020
Մտքի թռիչք. «Արթիկ» ՔԿՀ–ում դրոնով թմրանյութ են նետել ՔԿՀ–ի տարածք (ՖՈՏՈ)
Մտքի թռիչք. «Արթիկ» ՔԿՀ–ում դրոնով թմրանյութ են նետել ՔԿՀ–ի տարածք. ՖՈՏՈ
12:28
03 Օգոստոսի 2020
Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ տղամարդը դանակը դրել է իր վզին ու այդպես նրանց հետ գնացել բաժին. Արտաշատում միջադեպ է գրանցվել
Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ տղամարդը դանակը դրել է իր վզին ու այդպես նրանց հետ գնացել բաժին. Արտաշատում միջադեպ է գրանցվել
11:58
03 Օգոստոսի 2020
Տավուշի ոստիկանության Բերդի բաժնի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել
Պայթյուն է տեղի ունեցել Տավուշի ոստիկանության Բերդի բաժնի շենքի մոտ
22:46
02 Օգոստոսի 2020
Սարսափելի ավտովթար Աշտարակում. BMW–ի վարորդը բախվել է 2 Opel–ների ու վրաերթի ենթարկել 3 հետիոտնի
Սարսափելի ավտովթար Աշտարակում. BMW–ի վարորդը բախվել է 2 Opel–ների ու վրաերթի ենթարկել 3 հետիոտնի
12:35
02 Օգոստոսի 2020
Իջևան-Բերդ ավտոճանապարհին հենասյունն ընկել է ավտոմեքենայի վրա (ՖՈՏՈ)
Իջևան-Բերդ ավտոճանապարհին Mercedes-ը բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով հենասյունն ընկել է ավտոմեքենայի վրա․ ՖՈՏՈ
21:54
01 Օգոստոսի 2020
Լոռու մարզում մեքենան կամրջից ընկել է երկաթգծի վրա (ՖՈՏՈ)
Լոռու մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել երկաթգծի վրա (ՖՈՏՈ)