Գերեզմանատանը կայանած մեքենայում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ այրվել է
02.04.2025,
10:27
Հրդեհ է բռնկվել գերեզմանատնը կայանած մեքենայում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 1-ին, ժամը 21:09-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արալեզ գյուղի գերեզմանատանը կայանած ավտոմեքենայում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։28-ին, մարվել՝ 22։05-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան։