572.46
6.72
486.37
+29
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հարկային տեսուչներին մեղադրանք է առաջադրվել տնտեսվարողից կաշառք ստանալու համար, նրանցից մեկը կալանավորվել է

12:21
05 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության Էրեբունու բաժնի հարկային տեսուչները խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար տնտեսվարողից պարբերաբար որպես կաշառք պահանջել և նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր չափերի գումարներ, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Այսպես, 2020 թվականի ապրիլին ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն և հարկային տեսուչ Վ. Ս.-ն այցելել են Երևան քաղաքում գործող քաղցրավենիքի վաճառքի խանութ, որտեղ կատարված հսկիչ գնման ժամանակ նրանց ՀԴՄ կտրոն չի տրամադրվել։ Բացի այդ, խանութում վաճառք իրականացնող անձը գրանցված չի եղել որպես աշխատող։ Հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար հարկային տեսուչները խանութի տնօրենից պահանջել են կաշառք։ Այնուհետև, հետագայում ևս խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու համար, 2020 թվականի ընթացքում Ա. Պ.-ն ու Վ. Ս.-ն խմբով և նախնական համաձայնությամբ խանութի տնօրենից պարբերաբար պահանջել և ստացել են կաշառք։

«Վերը նշված արարքների կատարման համար 04.03.2021թ.-ին Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը): Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Վ. Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ա. Պ.-ին դեռևս 28.01.2021թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
15:23
16 Սեպտեմբերի 2021
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
14:18
16 Սեպտեմբերի 2021
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
12:39
16 Սեպտեմբերի 2021
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել (ՎԻԴԵՈ)
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել.ՎԻԴԵՈ
15:53
15 Սեպտեմբերի 2021
Երևանում տղամարդիկ մտել են բնակարան և փող ու գուլպա գողացել (ՎԻԴԵՈ)
Երևանում տղամարդիկ մտել են բնակարան և փող ու գուլպա գողացել.ՎԻԴԵՈ
14:57
15 Սեպտեմբերի 2021
«Դաստիարակչական» ավտոառևանգում Վանաձորում. 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Վանաձորում 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան, որպեսզի «դաս տա» նրան.ՎԻԴԵՈ
12:45
15 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
12:16
15 Սեպտեմբերի 2021
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
22:42
14 Սեպտեմբերի 2021
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
16:01
14 Սեպտեմբերի 2021
Կադրեր Երևանում գրանցված ուժեղ հրդեհից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Երևանում գրանցված ուժեղ հրդեհի կադրերը.ՎԻԴԵՈ
12:55
14 Սեպտեմբերի 2021
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ.ՖՈՏՈ
19:10
13 Սեպտեմբերի 2021
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 6-ամյա աղջնակ, ով ընկել է 7-րդ հարկից․վիճակը ծանր է՝ դրական դինամիկայով
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 6-ամյա աղջնակ, ով ընկել է 7-րդ հարկից․վիճակը ծանր է՝ դրական դինամիկայով