Երևանում ձնագնդիկով հարվածելու պատճառով 16 տարեկան պատանի է դանակահարվել
21.02.2025,
11:28
Ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխայի են դանակահարել

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ գիշերն արտակարգ վիճակ է եղել Նորք Մարաշում։
Ժամը 23։07-ին սահմաններում Մարաշից «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց 16 տարեկան անչափահաս երեխա են դանակահարված տեղափոխել։ Հիվանդանոց տեղափոխված երեխան Ս. Ա․-ն է։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ իրավապահները պարզել են, որ առատ ձյան ժամամակ բակում ձնագնդիկ են խաղացել ու անչափահասներից մեկը՝ Ս. Ն․-ն, պատահաբար ձնագնդիկով հարվածել է Հ. Ս․-ին։ Արդյունքում սկսվել է վեճ և Հ. Ս․-ն դանակով հարվածել է Ս. Ա․-ին։