Երևանում 58-ամյա տղամարդը գլխատել է 68-ամյա քրոջը, այնուհետև գլուխը դրել է տոպրակի մեջ և փորձել դեն նետել (ՖՈՏՈ)
01.08.2020,
20:55
Երևանում տղամարդը գլխատել է քրոջը, այնուհետև գլուխը դրել է տոպրակի մեջ և փորձել դեն նետել․ փողոցն անցնող ոստիկանները նկատել են տոպրակ վրայի արնանման հետքերը. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջև, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին պոլիէթիլենային տոպրակ է եղել: Տոպրակի վրա արնանման հետքեր են եղել, և ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչ է նա տեղափոխում, վերջինս պատասխանել է․ «հեչ, բան ա, տանում եմ, գցեմ»:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, տոպրակը բացել են և այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ: Ոստիկանները տղամարդուն անմիջապես վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է, և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քիչ առաջ դեպքի վայր է բերվել սպանության կասկածանքով ձերբակալվածը։ Տեղի է ունենում դեպքի վայրի զննություն:-0-

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, տոպրակը բացել են և այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ: Ոստիկանները տղամարդուն անմիջապես վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
Загружается новость ... "Лево"
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ այդ տղամարդը Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Վահրամ Մ.-ն է, ով Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում դանակով գլխատել է քրոջը՝ 68-ամյա Մելանյա Մ.-ին: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է, և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քիչ առաջ դեպքի վայր է բերվել սպանության կասկածանքով ձերբակալվածը։ Տեղի է ունենում դեպքի վայրի զննություն:-0-


