Երևանում 4 մեքենա է բախվել, կան տուժածներ (ՖՈՏՈ)
14.02.2022,
11:13
Խոշոր ավտովթար Երևանում, կան տուժածներ. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 13-ին, ժամը 20։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են երկու «Opel Astra G» (վարորդներ՝ Ա. Ա., ծնված 1977 և Դ. Հ., ծնված 1980 թ․), «Opel Zafira» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1988 թ․) և «Nissan Juke» (վարորդ՝ Ժ. Ս., ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ին և ուղևոր Լ. Ա.-ին (ծնված 1988 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Լ․ Ա.-ինը՝ բավարար։-0-