ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 15-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեստան փողոցի տներից մեկի բնակիչը (Արամ Ծ., ծնված 1963 թ.) մեկնել է «Եղիշավան» կոչվող հանդամաս և չի վերադարձել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները, ոստիկանության 5 աշխատակից և 30 բնակիչ «Եղիշասար» կոչվող հանդամասում իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:
«Ապրիլի 15-ին, ժամը 09:00-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետերից 20 փրկարար ծառայող», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–