ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Պայթուցիկի տեղադրման մասին երրորդ ահազանգն է ստացվել` այս անգամ «Մեգամոլում»։
Ինչպես հաղորդում են ԱԻՆ–ից, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ այսօր շուրջ 500 մարդ է տարհանվել «Մետրոնոմ» առևտրի կենտրոնից և մոտ 1000 մարդ «Ռոսիա մոլից» պայթուցիկի տեղադրման մասին ահազանգերից հետո։
«Մետրոնոմում» ռումբի տեղադրման մասին ահազանգերը ստացվել են ժամը 14։13–ին, «Ռոսիա Մոլում»` ժամը 14։56–ին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում