Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ

20.02.2024, 11:14
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 19-ին, ժամը 22:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան և Առաքելյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Загружается новость ... "Лево"

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Պ. Ս., ծնված 1966 թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 2002 թ.) և կայանած «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել բենզինի արտահոսք․ վերջինիս վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։–0–