Խոշոր ավտովթար Երևանում. բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է, 5 մարդ հոսպիտալացվել է

28.05.2021, 17:51
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է, 5 մարդ հոսպիտալացվել է
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է, 5 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան դիմաց բախվել են BMW 320 մակնիշի, Hyundai մակնիշի, Opel Vectra մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է, 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է:

Փաստի առթիվ Վ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:–0–