Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք

13.03.2024, 11:52
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վանաձորի Պարույր Սևակի փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդը տանը կեղծ 20 հազար դրամանոցներ է տպել և իրացնելու նպատակով տվել 14-ամյա մի տղայի, որը երկու հասակակիցների հետ փորձել է դրանք իրացնել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 11-ին 14-ամյա տղան ծնողի հետ հրավիրվել է Բազումի բաժին:

19-ամյա երիտասարդը և երեք պատանիները ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Քրեական հետախույզները պարզել են, որ կեղծ փողով առևտուր հաջողվել էր անել Ուսանողական փողոցի շինանյութի խանութից. գնել էին 1500 դրամ արժողությամբ երեք դանակ և վերցրել 20 հազարի մանրը:

Պատանիները կեղծ թղթադրամով փորձել էին գնումներ կատարել նաև Աղայան փողոցի մթերային խանութից, սակայն վաճառողը 20 հազար դրամի մանր չէր ունեցել: Իսկ երբ փորձել էին գնումներ կատարել այլ խանութներից, վաճառողները նկատելով թղթադրամի կեղծ լինելը՝ նրանց դուրս էին արել: 14-ամյա տղան վախենալով, որ կբռնվի, պատռել և նետել էր թղթդրամը:

Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն:

Ոստիկանությունից հորդորում են զգույշ լինել կանխիկ առևտուր անելիս, իսկ կեղծ դրամ նկատելիս դիմել իրավապահներին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–