414.38
6.73
406.61
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնաբերվել է Տավուշի մարզում նախօրեին կորած 59–ամյա քաղաքացու դին

15:17
04 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր հայտնաբերվել է Տավուշի մարզում նախօրեին կորած 59–ամյա քաղաքացու դին, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Հուլիսի 4-ին, ժամը 09։30-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ռ․ Բ․-ի (ծնված 1963 թ.) դին։

Հիշեցնենք որ, հուլիսի 3-ին, ժամը 10։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 18 փրկարար, ոստիկանության 20 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:08
08 Օգոստոսի 2022
Խոշոր ավտովթար Երևանում` 5 մեքենայի մասնակցությամբ. 5 վիրավորներից մեկը հղի է
Խոշոր ավտովթար Երևանում` 5 մեքենայի մասնակցությամբ. 5 վիրավորներից մեկը հղի է
14:23
08 Օգոստոսի 2022
Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում. մտել է խանութ, սպառնացել է աշխատակցուհուն և հափշտակել 540 հազար դրամ
Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում. մտել է խանութ, սպառնացել է աշխատակցուհուն և հափշտակել 540 հազար դրամ
11:55
08 Օգոստոսի 2022
Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ
Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ
11:12
08 Օգոստոսի 2022
Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
16:13
07 Օգոստոսի 2022
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, 65 մարդ տարհանվել է, կան տուժածներ (ՖՈՏՈ)
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, 65 մարդ տարհանվել է, կան տուժածներ. ՖՈՏՈ
15:42
05 Օգոստոսի 2022
Ողբերգական դեպք Վարդենիսում. 11–ամյա տղան ընկել է տնակի տանիքից և հիվանդանոցում մահացել է
Ողբերգական դեպք Վարդենիսում. 11–ամյա տղան ընկել է տնակի տանիքից և հիվանդանոցում մահացել է
12:01
05 Օգոստոսի 2022
Երևան–Սևան ճանապարհին 22–ամյա աղջիկը դուրս է նետվել մեքենայից ու մահացել. հայտնի են դաժան դեպքի հանգամանքները
Երևան–Սևան ճանապարհին 22–ամյա աղջիկը դուրս է նետվել մեքենայից ու մահացել. հայտնի են դաժան դեպքի հանգամանքները
10:09
05 Օգոստոսի 2022
49-ամյա տղամարդը գերեզմաններից զարդանախշեր է գողացել ու բռնվել է
49-ամյա տղամարդը գերեզմաններից զարդանախշեր է գողացել ու բռնվել է
14:14
04 Օգոստոսի 2022
Lexus–ը մխրճվում է լիցքավորվող Opel–ի մեջ. հրապարակվել են Գեղարքունիքում ողբերգական ավտովթարի սարսափելի կադրերը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Lexus–ը մխրճվում լիցքավորվող Opel–ի մեջ. հրապարակվել են Գեղարքունիքում ողբերգական ավտովթարի սարսափելի կադրերը
15:07
03 Օգոստոսի 2022
32–ամյա Դավիթ Դալվաշերիձեն որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
32–ամյա Դավիթ Դալվաշերիձեն որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
14:01
03 Օգոստոսի 2022
Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել
Քիչ առաջ Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել
12:13
03 Օգոստոսի 2022
Արտակարգ դեպք Երևանում. 34–ամյա տղամարդը մտել էր տուն, ծեծել տանտիրուհուն ու հափշտակել 500 հազ. դրամ, ոսկյա մատանի ու հեռախոս (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք Երևանում. 34–ամյա տղամարդը մտել էր տուն, ծեծել տանտիրուհուն ու հափշտակել 500 հազ. դրամ, ոսկյա մատանի ու հեռախոս. ՎԻԴԵՈ