438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Երկրաշարժի հետքերով. Գյումրիում մարդիկ դուրս են եկել տներից, ավերածություններ չկան

21:14
10 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Հայաստան–Վրաստան սահմանային գոտում 6–7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Գյումրիից, քաղաքում խուճապ ու ավերածություններ չկան։

«Անջատվել է կենտրոնական փողոցներից մեկի մի հատվածի էլեկտրականությունը։ Մարդիկ հանգիստ դուրս են եկել տներից, սակայն նրանց մեծ մասն արդեն վերադարձել է տուն», – նշում է թղթակիցը։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Նախնական տվյալներով երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել