439.88
4.45
403.71
0
Եղանակը Երևանում
Հայ

Երկնքում կապույտ բռնկում է նկատվել Թուրքիայում և Սիրիայում գրանցված երկրաշարժից առաջ (ՎԻԴԵՈ)

11:58
21 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Սոցցանցերի օգտատերերը հրապարակել են երկնքում հայտնված կապույտ բռնկման լուսանկարներ և տեսանյութեր։ Այդ բռնկումը նկատվել է երկուշաբթի երեկոյան թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած երկրաշարժից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տեսանյութում երևում է կապույտ փայլ, որին հաջորդում են ցնցումներ։ Նշվում է, որ այս երևույթը նկատել են սիրիական Լաթաքիայի և Թուրքիայի սահմանամերձ շրջանների բնակիչները։

Դամասկոսի համալսարանին կից գործող Սեյսմոլոգիական ուսումնասիրությունների բարձրագույն ինստիտուտի տնօրեն Հալա Հասանը հայտնել է, որ այդ երկնագույն լուսավորությունը չունի բացատրություն, բայց նաև նշել է, որ ստորգետնյա ցնցումներից առաջ փոխվում են մթնոլորտի էլեկտրական և մագնիսական դաշտերը։

Թուրքիայի բնական աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD) երկուշաբթի հայտնել է, որ Հաթայ նահանգում երեք րոպե տարբերությամբ գրանցվել է երկու երկրաշարժ` 6,4 և 5,8 մագնիտուդով, որոնց հաջորդել են տասնյակ հետցնցումներ։ Վերջին տվյալներով, երեք մարդ մահացել է, 213 մարդ վիրավոր է։ Երկրաշարժը զգացել են Սիրիայի մի շարք նահանգների բնակիչներ։

Դամասկոսի և Բեյրութի բնակիչների խոսքով, ստորգետնյա ցնցումները զգացվել են այնքան ուժեղ, ինչպես փետրվարի 6–ի ավերիչ երկրաշարժի ժամանակ էր։

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
11:53
06 Մարտի 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 7 մարդ և 1 շուն, բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․  բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ ՖՈՏՈ
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ