Դիմակ կրելու պահանջը` սպանության պատճառ. հայտնի են Երևանի երթուղայինում կատարված սարսափելի սպանության հանգամանքները

14.04.2021, 15:25

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան սարսափելի դեպք է տեղի ունեցել Երևանի երթուղայիններից մեկում։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն է տեղի ունեցել։ Ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին, հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։ Հարուցվել է քրեական գործ սպանություն կատարելու հատկանիշներով։

Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ, սպանության նախնական պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղայինում գտնվող քաղաքացուն խնդրել է դիմակ կրել, սակայն նա վիճել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է քաղաքացուն ու դիմել փախուստի։–0–