Սպանություն Երևանի երթուղայիններից մեկում, դանակով հարվածել են ուղևորին
14.04.2021,
12:12
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանի երթուղայիններից մեկում, դանակով հարվածել են ուղևորին

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ, դիակ կա։
Ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին, հայտնաբերել են տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Загружается новость ... "Лево"