Արտակարգ դեպք Երևանում․ «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել

28.06.2024, 20:18
Արտակարգ դեպք Երևանում
Արտակարգ դեպք Երևանում․ «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր են ընկել:

Քաղաքացիներից մեկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Ահազանգով ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Այս պահին տանիքից ընկած տղայի և աղջկա ինքնությունը չի հրապարակվում։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։