417.4
4.02
393.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Անչափահասի խոշտանգումներ, փաստաբանների ծեծ. Երևանի ոստիկանական բաժնում միջադեպի հետքերով

13:41
10 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Էրեբունու ոստիկանության բաժնում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել, փաստաբաններ են ծեծի ենթարկվել։ Այս մասին ուրբաթ հայտարարվեց Փաստաբանների պալատի հրատապ ասուլիսում։

Ինչպես տեղեկացրեց տուժողների պաշտպան Հրանտ Անանյանը, փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը գնացել են ոստիկանություն՝ մասնակցելու անչափահասի և ոստիկանության բաժնի աշխատակցի առերեսմանը։ Առերեսման ժամանակ անչափահասը փաստաբաններին ու հոգեբաններին ասել է, որ նախորդ օրը նրան ուժով բերման են ենթարկել և խոշտանգել։ Մասնավորապես, շորերը քաշել են գլխին, գցել գետնին, ծեծել են ու տրորել։

«Ցուցմունքի ժամանակ օպերլիազորը, ով ներկա էր առերեսմանը, սկսել է լարվել, այդ լարվածությունը հասել է գագաթնակետին, երբ փաստաբանները սկսել են հարցեր տալ նրան՝ հանգամանքները պարզելու համար»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ սենյակի դռան մոտ հավաքվել են շուրջ 10 օպերլիազորներ, ովքեր այնտեղ չպետք է լինեին։ Փաստաբանների հասցեին վիրավորանքներ են հնչել.

Անանյանը նշեց, որ երբ Մարզպետ Ավագյանը դուրս է եկել սենյակից, իրեն շրջապատել են և սկսել են ծեծել, իսկ երբ Էմանուել Անանյանը դուրս է եկել աղմուկի վրա և փորձել է հանգստացնել ներկաներին, նրա ձեռքերը ոլորվել են։ Ոստիկանության բաժնի աշխատակիցը վիրավորել է նրան, իսկ առերեսմանը մասնակցած աշխատակիցը հարվածել է գլխին։

«Միայն Քննչական կոմիտեի աշխատակիցների միջամտության արդյունքում է հնարավոր եղել դադարեցնել այս ամենը»,- ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ համապատասխան դիմում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Արա Զորաբյանն իր հերթին նշեց, որ առերեսմանը ներկա չեն եղել ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները, պարզապես այն պատճառով, որ նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին։

Նա նաև կոչ արեց ոստիկանապետին հստակ քրեաիրավական գնահատական տալ այս միջադեպին մասնակցած բոլոր ոստիկաններին և նշեց, որ նրանց լիազորությունները պետք է դադարեցվեն։

Ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքը հետաքննվում է։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
30 Սեպտեմբերի 2023
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
13:49
29 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր
10:17
29 Սեպտեմբերի 2023
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
12:33
28 Սեպտեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
20:46
27 Սեպտեմբերի 2023
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» էր իրացնում
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» տեսակի թմրանյութ էր իրացնում
21:27
25 Սեպտեմբերի 2023
Պայթյուն՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում. կան զոհեր և վիրավորներ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ
16:08
04 Օգոստոսի 2023
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
14:43
04 Օգոստոսի 2023
26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՊ. 26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
13:46
04 Օգոստոսի 2023
Երկու մլն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր. 27-ամյա կինն անձամբ էր տվել ծանոթին
Երիտասարդը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ կնոջ ձեռքից 2 մլն դրամ են հափշտակել, բայց իրականությունն ամբողջովին այլ էր
09:43
04 Օգոստոսի 2023
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
14:05
03 Օգոստոսի 2023
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին