31–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
27.10.2019,
17:41
31–ամյա Մայա Ժիդկովան որոնվում է որպես անհետ կորած:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 31–ամյա Մայա Ժիդկովան որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 31–ամյա Մայա Ժիդկովան։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արտաշատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02 հեռախոսահամարով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–