18–ամյա երիտասարդները վեճի ժամանակ ծեծել են 46–ամյա տղամարդուն ու նրա որդուն․ 46–ամյա տղամարդը հոսպիտալացվել է

14.02.2025, 12:27
Երեքով ծեծել են 46–ամյա տղամարդուն ու նրա որդուն
18–ամյա երիտասարդները վեճի ժամանակ ծեծել են 46–ամյա տղամարդուն ու նրա որդուն․ 46–ամյա տղամարդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, փակ գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում գլուխը հարվածելու հետևանքով։

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Ստեփան Մ․-ն է, ով այնտեղից տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառուների շնորհիվ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Ստեփան Մ․-ն համագյուղացիներիը 18-ամյա Արման Հ․-ն, 18-ամյա Մայիս Ա․-ն և 18-ամյա Շահեն Հ․-ն Արզական գյուղում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Ստեփան Մ․-ին և որդուն՝ 18-ամյա Ռոբերտ Մ․-ին, ինչի հետևանքով Ստեփան Մ․-ին պատճառվել է նշված մարմնական վնասվածքները, իսկ որդուն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։