Համացանցում հայտնվել է Վայոց Ձորի ողբերգական ավտովթարի տեսանյութը
13:13
26 Հունվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Համացանցում հայտնվել նախօրեին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի տեսանյութը, որը ֆիքսել է վթարի հարևանությամբ գտնվող խանութ-սրահի տեսախցիկը։
Ինչպես երեկ հայտնել է shamshyan.com-ը, հունվարի 25-ին ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ 58-ամյա Ռադիկ Հովհաննիսյանն իր վարած HOWO մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանն ու ուղևոր, վարորդի համագյուղացի, 57-ամյա Ռաֆիկ Առաքելյանը տեղում մահացել էին։
Մահացածների դիերը մեծ դժվարությամբ էին դուրս բերել ավտոմեքենայից։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։-0-
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈ