+2
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում երկու տղամարդ մտել են բնակարան, կապել տանտիրոջն ու հափշտակել 90 հազար դոլար և 35 հազար դրամ (ՎԻԴԵՈ)

12:17
14 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 8-ի երեկոյան Երևանի Կենտրոն վարչական տարածքում ավազակային հարձակում էր եղել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Տուժողն օտարերկրացի էր: Ժամը 21.30-ի սահմաններում երկու տղամարդ, որ հավանաբար գիտեին, որ տանը փող կա, թակել էին Արգիշտիի փողոցի բնակարաններից մեկի դուռը, ատրճանակի սպառնալիքով ներս էին խուժել, կապել տանտիրոջ ոտքերն ու ձեռքերը, սենյակները տակնուվրա անելուց հետո հափշտակել էին 90000 դոլար, 35000 դրամ և դիմել փախուստի: Որպեսզի տանտերն արագ չարձագանքի, հանցամիտները դրսից փակել էին դուռը, բանալին թողել դռան վրա:

Загружается новость ... "Лево"

Կատարվածի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկացան դեպքից մոտ մեկ ժամ անց՝ օպերատիվ կառավարման կենտրոնից:

«Արգիշտիի փողոց մեկնած քրեական հետախույզները ուսումնասիրեցին բնակարանը, արձանագրեցին՝ տուժողին որտեղ են կապել, որտեղից են հափշտակել փողը, զրուցեցին օտարերկրացու հետ: Հանցագործների արտաքին տվյալների մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Անհայտ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինեն Պատկանյան և Շենգավիթի 11-րդ փողոցների երկու բնակիչ, որոնցից մեկը՝ 29-ը, մյուսը՝ 22 տարեկան:

Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ին 22-ամյա երիտասարդը ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ 29-ամյա տղամարդուն իրավապահները նույն օրը հայտնաբերեցին Տոլստոյի փողոցում և բերման ենթարկեցին բաժին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
22 Մարտի 2024
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է․ ՎԻԴԵՈ
22:55
22 Մարտի 2024
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր․ կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
15:34
22 Մարտի 2024
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
11:10
22 Մարտի 2024
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
20:56
21 Մարտի 2024
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ)
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈ
19:48
21 Մարտի 2024
Զինված հարձակում Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Զինված հարձակում Երևանում․ տուժածը գլխի վնասվածք է ստացել
12:57
21 Մարտի 2024
Հայաստանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա է հայտնաբերվել
Թմրամիջոցների լաբորատորիան կահավորված էր օդափոխության և ոռոգման համակարգերով
09:25
21 Մարտի 2024
Ազատաշեն գյուղում 100 ճուտ է սատկել հրդեհի հետևանքով
Հրդեհի հետևանքով 100 ճուտ է սատկել
21:15
20 Մարտի 2024
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը (ՎԻԴԵՈ)
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը․ ՎԻԴԵՈ
14:39
20 Մարտի 2024
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է․ այն երկկողմանի փակ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին  քարաթափում է․ այն երկկողմանի փակ է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:06
20 Մարտի 2024
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք