622.94
6.99
530.7
+8
Եղանակը Երևանում
Հայ

Աբովյանում 62–ամյա տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել 10 տարեկան աղջկա նկատմամբ, մայրը դիմել է ոստիկանություն

11:42
16 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. փետրվարի 10-ին Կոտայքի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել՝ իր անչափահաս՝ 2010թ. ծնված դստեր նկատմամբ իրենց հարևանությամբ բնակվող տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի (անառակաբարո գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Երեխան ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա տղամարդը, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու նպատակով, դիտավորությամբ, գիտակցելով երեխայի՝ ակնհայտ տասներկու տարին լրացած չլինելու փաստը, 2021թ. փետրվարի 7-ին՝ կեսօրին, նրան կանչել է իր տուն, որտեղ երկրորդ հարկի ննջարաններից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:

62-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ակնհայտ տասներկու տարին չլրացած երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

«Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:07
30 Մարտի 2021
40–ամյա տղամարդը գումար շորթելու համար odnoklassniki.ru–ի օգտատիրոջ նկարների վրա սեռական բնույթի գրառումներ է կատարել ու սպառնացել, որ կտարածի դրանք
40–ամյա տղամարդը գումար շորթելու համար odnoklassniki.ru–ի օգտատիրոջ նկարների վրա սեռական բնույթի գրառումներ է կատարել ու սպառնացել, որ կտարածի դրանք
12:54
30 Մարտի 2021
Շուռնուխում ադրբեջանցիները գողացել են հայ ֆերմերի 13 մայր կովերին, Զոհրաբյանը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին
Շուռնուխում ադրբեջանցիները գողացել են հայ ֆերմերի 13 մայր կովերին, Զոհրաբյանը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին
11:58
30 Մարտի 2021
Կալանավորվել են Սիսիանի ոստիկանության բաժնի պետն ու նույն բաժնի այլ աշխատակիցներ (ՎԻԴԵՈ)
Կալանավորվել են Սիսիանի ոստիկանության բաժնի պետն ու նույն բաժնի այլ աշխատակիցներ. ՎԻԴԵՈ
21:13
29 Մարտի 2021
«Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայում քաղաքացի է հոսանքահարվել
«Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայում քաղաքացի է հոսանքահարվել
18:34
29 Մարտի 2021
Ստեփանակերտ–Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ստեփանակերտ–Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները. ՖՈՏՈ
12:37
29 Մարտի 2021
Երևանում ոստիկանության մայորը խոշոր չափի կաշառք է պահանջել և բռնվել (ՎԻԴԵՈ)
Երևանում ոստիկանության մայորը խոշոր չափի կաշառք է պահանջել և բռնվել. կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
10:12
29 Մարտի 2021
Այսօր առավոտյան քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
23:23
27 Մարտի 2021
Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:56
27 Մարտի 2021
Երևանի Սիլիկյան թաղամասի պլաստմասայի արտադրամասում խոշոր հրդեհ է բռնկվել, մեկնել է 4 մարտական հաշվարկ
Խոշոր հրդեհ Սիլիկյան թաղամասի պլաստմասայի արտադրամասում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
18:06
26 Մարտի 2021
Օձուն գյուղում 28–ամյա բնակիչը վիճել է 34–ամյա համագյուղացու հետ, հրացանով բազմակի կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ. հարուցվել է քրգործ
Օձուն գյուղում 28–ամյա բնակիչը վիճել է 34–ամյա համագյուղացու հետ, հրացանով բազմակի կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ. հարուցվել է քրգործ
11:37
26 Մարտի 2021
Լոռիում կինը 2 երեխա է ունեցել ու վաճառել 2000 և 4500 դոլարով. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Լոռիում կինը 2 երեխա է ունեցել ու վաճառել 2000 և 4500 դոլարով. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
20:35
25 Մարտի 2021
Հրապարակվել են Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանությունների մանրամասները. զոհերին սպանել են դանակով ու կացնով (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանությունների մանրամասները. զոհերին սպանել են դանակով ու կացնով. ՎԻԴԵՈ