ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ դեպք է գրանցվել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
Загружается новость ... "Лево"
Ժամը 23։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 121 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ կախվելով։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահը քաղաքացուն (ծնված 1975 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն, ինչի արդյունքում հաջողվել է կանխել վերջինիս ինքնասպանության փորձը:–0–