Ճապոնիայի ատոմային էլեկտրակայանների թիվը զրոյի կհասցվի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի տնտեսության և արդյունաբերության նախարար Յոսիո Խատիրոն։
Նա վկայակոչել է երկրի վարչապետ Յոսիխիկո Նոդային, ով կաբինետի ղեկավար ընտրվելուց հետո պաշտոնական մամուլի ասուլիսի ժամանակ առաջին անգամ հայտարարել էր, որ նոր ԱԷԿ-ի կառուցման մասին մտածելն անիրատեսական է, իրենց ժամկետանց կայանները կփակվեն, երբ կսպառեն իրենց կյանքի փուլը։
«Ելնելով վարչապետի հայտարարություններից՝ ԱԷԿ-երի թիվը զրոյի կհասցվի»,- հայտնել է Խատիրոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Միաժամանակ Խատիրոն, ինչպես վարչապետը, հայտնել է այն կայանների վերագործարկման անհրաժեշտության մասին, որոնք պրոֆիլակտիկ քննություն են անցել, Ճապոնիայի կայուն էներգամատակարարումն ապահովելու համար։ Վերագործարկման համար գլխավոր պայման պետք է դառնա սթրես- թեստերի անցկացումը, որից հետո ռեակտորների աշխատանքների վերսկսման հարցում պետք է համաձայնություն տա տեղի բնակչությունը։ -0-