480.77
8.04
450.71
+17
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում հատուկ ցուցադրության ժամանակ Հարի Փոթերի երկրպագուները հրաժեշտ են տվել իրենց կուռքին

14:48
15 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկրպագուների համար «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2-րդ» (Harry Potter and the Deathly Hallows: Part II) հատուկ ցուցադրությունը, որը եկել էին դիտելու կախարդի երկրպագուները ողջ Ռուսաստանից, և ովքեր հրաժարվում էին հավատել, որ դարաշրջանն ավարտվում է, տեղի է ունեցել հինգշաբթի «Պուշկինսկի» մայրաքաղաքային կինոթատրոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Մոսկովյան պրեմիերայից մեկ շաբաթ առաջ գլխավոր ցուցադրությունն անցել է Մեծ Բրիտանիայում՝ արդիականության ամենաճանաչված հեքիաթային հերոսի հեղինակ Ջոան Ռոուլինգի հայրենիքում։ Լոնդոնում վրաններ տեղադրած երկրպագուներն արցունքներն աչքերին անհամբեր սպասում էին եզրափակիչ մասի՝ դարաշրջանը եզրափակող ցուցադրությանը։

Շնորհակալ ենք Ջոյին մեր կախարդական մանկության համար

Ռուս երկրպագուները վրաններ չեն տեղադրել, բայց ֆիլմի ռուսական ֆան-պրեմիերայի տոմսերը սկսել են վաճառվել ցուցադրությունից հինգ օր առաջ։ Արդյունքում, Փոթերի շուրջ երկու հազար երկրպագուները ամառային մի  արևային երեկո հավաքվել են Պուշկինյան հրապարակում։

Փոթերամոլությամբ տառապողները սկսել են հավաքվել սեանսը սկսվելուց շատ առաջ, որպեսզի ցուցադրեն իրենց անսովոր հագուստը և շփվեն համախոհների հետ։ Սուր եզրերով գլխարկներով աղջիկները և ոճային զգեստներով ու թիկնոցներով, փայտերը ձեռքներին մարդկանց խումբն աստիճանաբար լցնում էր Պուշկինի հուշարձանի և շատրվանի շուրջ ընկած տարածությունը։ Ամբոխը շատ տեսարժան էր՝ վանդակավոր և սև զգեստներ, ժիլետներ, Կախարդության դպրոցի  և «Հոգվարթս» մոգության տարբեր ֆակուլտետների սաների վզին կապած գույնզգույն փողկապներ, որոնց մեջ գերիշխում էին Գրիֆինդորի կարմրադեղին և Սլիզերինի կանաչամոխրագույն գույները։ Այդ երեկո երկրպագուների անփոխարինելի ատրիբուտն էին մուգ թիկնոցները և ֆակուլտետի նշանները։

Ֆիլմի իրական դերասանների բացակայությամբ մոսկովյան հանրությունն իր սեփական հերոսներով էր բավարարվում։ Հարի Փոթերներից մեկը, ով գտնվում էր հրապարակում, ինքնագրեր էր բաժանում և լուսանկարվում էր երկրպագուների հետ, նրա կողքին էր ոչ այդքան ճանաչված և այդ պատճառով նյարդայնացած ծխող Մալֆոյը, մի փոքր հեռվում՝ օրվա ամենապահանջված կերպարը՝ Վոլան-դե-Մորտը, ով ոտաբոբիկ էր, գարեջուր և շամպայն էր խմում և կեցվածք ընդունում։ Այստեղ էին նաև փրչոտ Բելատրիսի Լեյսթրենջը, և կիսադեմ դիմակներով Մահը խժռողները, և շիկակարմիր Ռոնի Ուիզլին, և դարաշրջանի շատ այլ հերոսներ, որոնք մեջ հատուկ առանձնանում էր տխուր դեմքով տան ոգի-աղջիկը։ Վոլան-դե-Մորտի ճանաչվածության հետ կարող էր համեմատվել միայն Սևերուս Սնեյփը (Սնեգգ), որին էին նվիրված հավաքվածների շապիկների վրայի գրվածները, դրոշները և նույնիսկ Սլիզերինի սիրահարների երգչախմբի կատարմամբ հնչող հատուկ երգը։

Շատրվանից ոչ հեռու հերթապահում էր իրավապահ ուժերի ավտոբուսը։ Սակայն նրանց ծառայությունների կարիքն այդ երեկո պետք չեկավ՝  երկրպագուները զարամանալիորեն խաղաղ և բարեկամաբար էին տրամադրված։ Ինչը չի կարելի ասել պատահական անցորդների մասին, ովքեր անկեղծորեն զարմացած էին տեղի ունեցածով։ Այսպես, ամբոխը ճեղքող տղամարդը քրթմնջում էր. «Սա մղձավանջ է, ու՞ր եմ ընկել», իսկ ուրիշներն ավելի կտրուկ էին արտահայտվում՝ մեկնաբանելով հավաքվածների հոգեկան առողջական վիճակը։

Ցուցադրության մասնակիցների թվում հիմնականում բարձրդասարանցիներ և ուսանողներ էին, այն երեխաները, որոնց հասակ առնելու շրջանը համընկավ Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերի ու գրքերի ստեղծման հետ։

Վոլան-դե-Մորթի խիստ ղեկավարությամբ հուշարձանի առջևի աստիճաններին «Ջոան Ռոուլինգի համար» նկարահանում կազմակերպվեց. երկրպագուները տեսախցիկին նայելով՝ միասին գոչում էին. «Thank you, Jo, for our magical childhood!», այսինքն՝ «Շնորհակալ ենք, Ջո, մեր կախարդական մանկության համար»։

Ավարտը սկիզբ է

Պուշկինյան հրապարակում հավաքված բոլոր երկրպագուները մոտավորապես միևնույն բանն էին ասում՝ «Հարի Փոթերը» չի ավարտվում, նա միշտ մեզ հետ է, մեր սրտերում, ավարտը սկիզբ է։ Սև թիկնոցներով աղջիկները, ովքեր քննարկում էին Հոգվարթսի տարբեր ֆակուլտետների ատրիբուտների գները, «ՌԻԱ Նովոստիի» թղթակցին բացատրեցին, որ «ոչինչ չի ավարտվում, այդ ամենը մեր ներսում է, մեր սրտերում»։ Հոգվարթսը միշտ կմնա իրենց տունը, հաստատում էին երկրպագուները՝ Փոթերին համեմատելով «Մատանիների տիրակալի» հետ, որը համախմբել է ողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց։

Այն մասին, որ դարաշրջանը չի ավարտվում, իսկ Ռոուլինգը դեռ Հոգվարթստի հիմնադրման, Հարիի ծնողների և նրա երեխաների մասին գրքեր է գրելու, «ՌԻԱ Նովոստիի» թղթակցին հայտնել է նաև Սեվերուս Սնեյփի երկրպագուն, ով եկել էր իր սիրելի ֆակուլտետի՝ Սլիզերինի թիկնոցով։ Իսկ տասնամյա փորձառությամբ  «փոթերամոլուհի» Վալերիան պատմել է Pottermore նոր առցանց նախագծի բացման մասին, որտեղ հնարավոր է զգալ ինչպես մոգության դպրոցում և արդեն քո անունից կարդալ»։

Սեանսի սկզբին մոտ, որը ծրագրված էր ժամը 19.00-ին, կինոթատրոնի մուտքի մոտ հսկայական խայտաբղետ հերթ էր գոյացել, որը սկսվում էր հուշարձանից՝ շատրվանի մյուս կողմից։ Արդյունքում մի քանի հանդիսատեսներ դահլիճ հասան միայն 19.30-ին։

Փոթերիանայի վերջին չորս ֆիլմերի ռեժիսոր Դևիդ Յեյթսի (David Yates)՝ տասնամյակի գլխավոր կախարդի մասին պատմող «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2-րդ» (Harry Potter and the Deathly Hallows: Part II) վերջին մասն էկրան է բարձրացել հուլիսի 13-ին Ռուսաստանում՝ երկու օր ավելի շուտ, քան ողջ աշխարհում։  -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:49
20 Մայիսի 2022
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը, հայտարարվել է սանիտարական տագնապի ռեժիմ
15:50
11 Մայիսի 2022
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12:38
06 Մայիսի 2022
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
11:19
24 Ապրիլի 2022
Չավուշօղլուն «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տվել Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին, տեղի իշխանությունները վրդովվել են (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Չավուշօղլուն ցույց տալիս «Գորշ գայլերի» ժեստնն Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին. ՎԻԴԵՈ
14:24
12 Ապրիլի 2022
Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
22:39
07 Ապրիլի 2022
ՄԱԿ-ի ԳՎ-ն կասեցրեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
14:08
11 Մարտի 2022
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
17:40
05 Մարտի 2022
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն
22:32
04 Մարտի 2022
ՌԴ-ում Facebook-ն արգելափակվեց
Ռուսաստանում Facebook-ն արգելափակվեց
14:53
04 Մարտի 2022
S7 ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային չվերթերը
S7 ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային չվերթերը
11:05
25 Փետրվարի 2022
«Մենք մնացել ենք մենակ մեր պետության պաշտպանության գործում». Ուկրաինայի նախագահ (ՎԻԴԵՈ)
Զելենսկին հայտարարել է, որ իրենք մնացել են մենակ իրենց պետության պաշտպանության գործում. ՎԻԴԵՈ
22:25
24 Փետրվարի 2022
Ուկրաինայում հաստատել են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ
Ուկրաինայում հաստատել են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ