Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը

22.07.2017, 16:40
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը, փոթերիանայի 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Ինչպես հաղորդում է life.ru-ն, այս մասին գրում է բրիտանական Bloomsbury պարբերականը:

«Հարրի Փոթեր. Մոգության պատմություն - ցուցահանդեսի գիրք»–ն ընթերցողներին կպատմի այն առարկաների մասին, որոնք դասավանդվում են Հոգվարթսի դպրոցում, իսկ «Հարրի Փոթեր- ճանապարհորդություն մոգության պատմության մեջ» գիրքը միաժանու, ալքիմիայի և հին կախարդության մասին է:

«Մոգության պատմություն» ցուցադրությունը Բրիտանական գրադարանում կանցկացվի 2017 թ-ի հոկտեմբերից մինչև 2018 թ-ի փետրվար: -0-