438.97
4.35
404.36
+9
Եղանակը Երևանում
Հայ

Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes

20:24
25 Հոկտեմբերի 2017
© Լուսանկարը՝ Atlassian–ի

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ հայտնի Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրներ Մայկ Քենոն–Բրուքսն ու Սքոթ Ֆարկուհարը մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով, գրում է Forbes–ը։

Ընկերությունը բազմաթիվ հայտնի հաճախորդներ ունի, որոնց թվում են NASA–ն, Airbnb–ին, Tesla–ն, SpaceX–ը, Spotify–ը և ուրիշներ։

Загружается новость ... "Лево"

Atlassian–ը զբաղվում է Jira ծրագրային ապահովման մշակմամբ։ Ավստրալական ընկերությանն է պատկանում նաև Cenqua ծրագրային ապահովման մշակողը, Trello նախագծերի կառավարման ծառայության մշակողը և այլն։

Հոկտեմբերի 19–ին Atlassian–ը հրապարակել է նոր ֆինանսական տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը։ Այդ տվյալների համաձայն` ընկերության եկամուտներն այդ ժամանակահատվածում տարեկան արտահայտությամբ աճել են 42 տոկոսով, իսկ հաճախորդների թիվը գերազանցել է 100 000–ը։ Դրանից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացել են 25 տոկոսով, իսկ Atlassian–ի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 10  մլրդ դոլարը։

Բիզնեսի մոտ երեք հինգերորդը պատկանում է Քենոն–Բրուքսին և Ֆարկուհարին։ Forbes–ի տվյալներով, նրանցից յուրաքանչյուրի ունեցվածքն այդ ընթացքում  ավելացել է 700 մլն դոլարով` հասնելով 3,5 մլրդ դոլարի (հոկտեմբերի 23–ի դրությամբ)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում
10:16
06 Նոյեմբերի 2023
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիր մոլորակը
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիրը։ Այս մասին են վկայում Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները