Փորձել է խեղդամահ անել շանը․ սարսափելի դեպք Արտաշատում (ՎԻԴԵՈ)
31.01.2024,
11:24
Արտաշատում սարսափելի դեպք է գրանցվել. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Շների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր են գրանցվել ոստիկանության կողմից։
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, հունվարի 29–ի գիշերն Արտաշատ քաղաքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները նկատել են, որ Օգոստոսի 23-ի փողոցի հարակից տարածքում մի երիտասարդ փորձել է խեղդամահ անել շանը: Պարեկների կողմից կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը կանխվել է, իսկ Արևաբույր գյուղի 33-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Մեկ այլ դեպք է գրանցվել Ողջաբերդ գյուղում։
Հունվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձինք Ողջաբերդ գյուղում կրակել են իր որսորդական շների վրա:
Դեպքի վայր ոստիկանության Գառնիի բաժանմունքից օպերատիվ խումբ է մեկնե
Պարզվել է, որ ժամը 12.40-ի սահմաններում Ողջաբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ անհայտ անձը կրակել էր որսորդական երկու շների վրա, ինչի արդյունքում շներից մեկը սատկել էր:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված արարքը կատարել է Ողջաբերդ գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք 12 մմ տրամաչափի որսորդական երկփողանի հրացանը:
Երկու դեպքում էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-