Ո՞վ է լինելու ոստիկանության գվարդիայի հրամանատարը․ ՆԳ նախարարի տեղակալը պարզաբանում է
06.02.2024,
15:22
Ո՞վ է լինելու ոստիկանության գվարդիայի հրամանատարը․ ՆԳ նախարարի տեղակալը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ոստիկանության զորքերի տրանսֆորմացիային դեպի ոստիկանական գվարդիա։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սարգսյանը նշեց, որ գվարդիայի ղեկավարի մասով անուններ շրջանառելը շատ վաղ է, որովհետև դեռևս կա օրենքի ընդունման պրոցես։
«Կա նախարարի հրամանով հաստատված հայեցակերգ՝ ոստիկանական զորքերի տրանսֆորմացում դեպի ոստիկանական գվարդիա։ Օրենքի նախագիծն արդեն իսկ վերջնական փուլում է, առաջիկայում այն կներկայացվի կառավարություն՝ լրամշակված տարբերակով, և դրանից հետո արդեն ճանապարհային քարտեզով առաջ կշարժվենք։ Կարծում եմ ՝ այս տարվա կտրվածքով կունենանք որոշակի ձեռբերումներ»,– ասաց Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ գվարդիայի հրամանատարը համատեղելու է փոխոստիկանապետի պաշտոնը:
Նշենք, որ ըստ օրինագծի՝ գվարդիան պետք է ապահովի հավաքների, երթերի բնականոն ընթացքը, պաշտպանի հասարակական կարգը՝ նաև ռազմական և արտակարգ դրության պայմաններում, ինչպես նաև իրականացնի պետական կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը։ Հանրային քննարկման դրված օրինագծի համաձայն՝ գվարդիայի ծառայողը իրավասու է իրականացնել ձերբակալում, շենքերի շրջափակում և ուժային միջոցների գործադրում, տվյալ դեպքում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրում։ Գվարդիայի հատուկ միջոցներն են՝ մահակները, լուսային և ձայնային նռնակները, ծխանռնակները, էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, արցունքաբեր և գրգռիչ գազով ձեռքի սրվակները, ծառայողական շները և այլն։ Օրինագծի համաձայն, որպես ծայրահեղ անհրաժեշտություն գվարդիայի ծառայողը կարող է նաև հրազեն կիրառել։–0–

Загружается новость ... "Лево"