ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակն ամբողջության կավարտվի օգոստոսին, նշվում է Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի համալսարանի (SUTD) վերլուծաբանների հստակեցված կանխատեսման մեջ, հաղորդում է lenta.ru–ն։
Загружается новость ... "Лево"
Գիտնականների հաշվարկներով, Ռուսաստանն ապրիլի 27–ին անցել է հիվանդացածության պիկը։ Երկրում ինֆեկցիան վերջնականապես կանհետանա օգոստոստոի 7–ին։ Նախօրեին SUTD–ում հաշվարկել են, որ Ռուսաստանում համավարակը պետք է ավարտվի հուլիսի 20–ին։
Նոր տվյալներով, վարակի բոլոր դեպքերի 97%–ը կբացահայտվի մայիսի 23–ին, իսկ 99%–ը` հունիսի 2–ին։ Փորձագետները նշել են այս ամսաթվերը` հիմնվելով հիվանդացության վիճակագրության տվյալների վերլուծության վրա։
Ապրիլի 29–ի գիշերը հաղորդվում էր, որ Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակված 67 պացիենտ։ Այսպիսով, Մոսկվայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը գերազանցել է 500–ը` հասնելով 546–ի։Մոսկվայում ընդհանուր առմամբ գրանցվել է COVID–19–ի ավելի քան 48,4 հազար դեպք, 4130 պացիենտ առողջացել է։
Վերջին տվյալներով, Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 93,5 հազար դեպք։ Ողջ ընթացքում գրանցվել է 867 մահ, 8456 մարդ առողջացել է։–0–