Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի

04.10.2021, 14:53
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն ու Դևիդ Ջուլիուսն արժանացել են Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում, գրում է Esquire.ru ամսագիրը։ 

Ինչպես նշվում է Նոբելյանի մրցանակի կայքում, գիտնականներն արժանացել են մրցանակի ջերմաստիճանի և շոշափելիքի ընկալիչների բացահայտման համար։ Այսպես, գիտնականները կարողացել են պարզել, թե կոնկրետ ինչ ընկալիչներ են փոխանցում նյարդային ազդակներ, որոնք թույլ են տալիս մարդուն զգալ ջերմաստիճանի փոփոխությունը (Ջուլիուս) և ճնշումը մարմնի վրա (Պատապուտյան)։ 

«Այս բացահայտումները սկիզբ են դրել ինտենսիվ հետազոտական գործունեության, որը հանգեցնում է այն բանի ըմբռնմանը, թե ինչպես է մեր նյարդային համակարգն ընկալում ջերմությունը, ցուրտն ու մեխանիկական գրգռիչները», – նշվում է Նոբելյան կոմիտեի հրապարակման մեջ։–0–