417.4
4.02
393.4
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ալիևը «կորցրել է» Մամեդյարովին․ նա խիստ քննադատել է ԱԳՆ ղեկավարի աշխատանքը

23:08
15 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից, հայտնում է « Ինտերֆաքս-Ադրբեջանը» :

«Կարծում եմ, որ մեր դիվանագիտական գործությունությունը կարող էր առավել արդյունավետ լինել: Բազմիցս ասել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի այլ ոչ թե՝ պասիվ, պաշտպանվողական»,- ասել է Ալիևը չորեքշաբթի՝ կառավարության նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն պետք է առավել արդյունավետ կատարի իր պարտականությունները, ինչպես նաև հակառակորդներին ճիշտ փոխանցի Ադրբեջանի դիրքորոշումը: «Չնայած իմ հրահանգներին, ես նախարարի աշխատանքից արդյունք չտեսա: Ցավոք վերջերս մեր դիվանագիտությունը չի համապատասխանում մեր երկրի հաջող զարգացմանը, որոշ դեպքերում այն զբաղվում է անիմաստ աշխատանքով, անիմաստ բանակցություններով։ Ի՞նչ բանակցություններ կարող են լինել թշնամու հետ կորոնավիրուսի հարցով: Սա աբսուրդ է: Արդյո՞ք մենք սկսել ենք համագործակցել Հայաստանի հետ », - նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ օրս այդ նպատակին չեն հասել, քանի որ Հայաստանը դեռևս չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

Загружается новость ... "Лево"
«Այս իրավիճակում ՀՀ վարչապետն ասում է, որ« Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Ես պատասխանում եմ դրան: Արտաքին գործերի նախարարությունը ինչ-որ ձևով արձագանքե՞լ է դրան, թե՞ ոչ: Ես չեմ լսել, ինչպես և Ադրբեջանի ժողովուրդը: Ո՞վ պետք է դա անի առաջին հերթին: Արտաքին գործերի նախարարությունը լռում է: Ես ասել եմ, որ Հայաստանի հետ չի կարող համագործակցություն լինել այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացում առաջընթաց չի արձանագրվում », - հավելել է Ադրբեջանի նախագահը: 

Ալիևը նշել է, որ Արտաքին գործերի նախարարը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին, երբ սկսվել են իրադարձությունները Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:

«Ի՞նչ էր անում արտգործնախարարը, ո՞ւր էր նա, մենք հուլիսի 12-ի դեպքերից հետո աշխատանքի վայրում էինք գտնվում: Վարչապետը աշխատավայրում է, ես աշխատում եմ մինչև առավոտ: Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Պետական ​​անվտանգության ծառայության պետը, Ներքին գործերի նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը աշխատել են մինչև առավոտ: Ես չկարողացա գտնել Արտաքին գործերի նախարարին: Ես հարցրեցի Ալի Ասադովին (Վարչապետ ), թե որտեղ է նա: Ի՞նչ է նա քեզ ասել, ասա՛", - ասաց նա:

Վարչապետ Ասադովը պատասխանել է հետևյալը. Նա (Մամեդյարովը) ասաց, որ տնից է աշխատում։ Ես զանգահարեցի նրան։ Ասացի, ժամ-առ-ժամ ասա որտեղ ես եղել։ Նա նորից ասաց, որ տնից է աշխատում, որ լսել է դրա մասին (Հայաստանի հետ սահմանին իրադարձություններ) ժամը 3-ին: Այնուհետև նա ասաց, որ խոսել է Խիկմետ ԳԱջիևի հետ (Նախագահի օգնական) հեռախոսով, երեկոյան ժամը 6-ին կամ 7-ին: Ես նրան փոխանցեցի հրահանգները, որ դուք էիք տվել և ասացի, որ այդպես չի կարելի: Մենք բոլորս աշխատանքի վայրում ենք: Գործընթացները վերահսկվում են պրն Նախագահի կողմից: Որպես Արտաքին գործերի նախարար, դուք պետք է կատարեք Նախագահի կողմից տրված առաջադրանքները: Ես հարցրեցի, թե ինչու եք տնից աշխատում, դուք պետք է գաք աշխատանքի, գրասենյակ և այլն: Առաջադրանքն այսպիսին է եղել: Դրանից հետո իրադարձությունները հայտնի են»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:55
24 Հուլիսի 2023
Պուտինը թվային ռուբլու մասին օրենք է ստորագրել
Պուտինը թվային ռուբլու մասին օրենք է ստորագրել
14:11
30 Հունիսի 2023
Մադոննան իրեն վատ է զգում և չի կարողանում վեր կենալ անկողնուց
Երգչուհին գամված է անկողնուն
15:02
23 Հունիսի 2023
Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են 5 մարդ տեղափոխող «Տիտան» սուզանավի բեկորները
Պաշտոնապես հաստատվել է Ատլանտյան օվկիանոսում «Տիտան» սուզանավի անձնակազմի մահը, որն անցած շաբաթվա վերջին ուղևորվել էր խորտակված «Տիտանիկ» նավի բեկորները դիտելու
12:54
21 Հունիսի 2023
ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցի 12 աշխատակիցները զանգվածաբար հղիացել են (ՖՈՏՈ)
Հիվանդանոցի 12 աշխատակիցները զանգվածաբար հղիացել են. ՖՈՏՈ
13:43
14 Հունիսի 2023
Սոչիում ջրհեղեղ է, լողափերը փակվել են (ՎԻԴԵՈ)
Սոչիում Մացեստա գետի վարարման պատճառով տներ են հեղեղվել, իշխանությունները կփակեն լողափերը. ՎԻԴԵՈ
13:07
12 Հունիսի 2023
Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին
Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին, նա 87 տարեկան էր
09:55
30 Մայիսի 2023
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման և վնասների մասին
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման և վնասների մասին
14:04
25 Մայիսի 2023
Վրաստանում կալանավորել են Իրանի քաղաքացու, ով ՀՀ տարածքով 80կգ հերոին է տեղափոխել
Վրաստանում կալանավորել են Իրանի քաղաքացու, ով ՀՀ տարածքով 80կգ հերոին է տեղափոխել
14:53
23 Մայիսի 2023
Արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք. փորձագետ
Միայն 1918թ. առաջին անգամ պատմության ասպարեզ մուտք գործած արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք, հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը
13:21
16 Մայիսի 2023
Իտալիայում հայտնաբերվել է Հայաստան ուղարկվող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին. այն թմրավաճառներին կբերեր ավելի քան 800մլն եվրոյի եկամուտ
Իտալիայում հայտնաբերվել է Հայաստան ուղարկվող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին. այն թմրավաճառներին կբերեր ավելի քան 800մլն եվրոյի եկամուտ
14:16
10 Մայիսի 2023
Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար և ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը
ՌԴ նախագահը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար և ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը
17:50
05 Մայիսի 2023
ԱՀԿ-ն չեղարկեց COVID-19 համավարակի կարգավիճակը
ԱՀԿ-ն պաշտոնապես չեղարկեց COVID-19 համավարակի կարգավիճակը