Մահվան դեպք, ծեծկռտուք, վիճաբանություն. Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են (ՎԻԴԵՈ)

26.10.2024, 15:13
Վրաստանում, ընտրությունների ժամանակ, ծեծկռտուք է սկսվել, ինչպես նաև ընտրատեղամասի անդամ է մահացել. ՎԻԴԵՈ
Մահվան դեպք, ծեծկռտուք, վիճաբանություն. Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Վրաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցում է 18 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ը, որը իշխանության է 12 տարի։

Վրաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների ընթացքում մի շարք միջադեպեր են գրանցվել։ ТАСС-ը հայտնում է, որ գրանցվել է 102 բողոք։

Խորհրդարանական մեծամասնության անդամ Գիվի Միկանաձեն զեկուցել է խախտումների առանձին դեպքերի մասին և կարևորել է տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ քաղաքացիներ քվեաթերթիկներ են լցրել քվեատուփի մեջ։ Միկանաձեն այս փաստն անվանել է «դիտավորյալ և բեմադրված սադրանք»։ Նրա խոսքով՝ քաղաքացին հասկացել է, որ իրեն նկարահանում են և դա արել է միտումնավոր։

Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին հայտարարել է Փոթի նավահանգստային քաղաքի ընտրատեղամասում մահվան դեպքի մասին։ Ընտրատեղամասի անդամի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն մահացել է։